28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Երկու տարի ա անցել, ոչինչ չեմ հիշում».Սեֆիլյանի գործով վկա

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով հերթական դատական նիստին այսօր` սեպտեմբերի 29-ին, շարունակվել է վկաների հարցաքննությունը:

Վկա Սերգեյ Գրիգորյանը հայտնել է , որ ինքն ամբաստանյալներից ճանաչում է միայն Ժիրայր Սեֆիլյանին:

«Հարցաքննվել եմ երկու տարի առաջ, ցուցմունքիս կեսը հիշում եմ, կեսը չեմ հիշում… էնտեղ եմ եղել, եկել են ինչ որ մարդիկ, հետո մեզ տարել են քննչական»,- ասել է վկան ու հայտնել, որ ավել բան չի կարող ասել:

Մեղադրող Պետրոս Պետրոսյանի հարցին` ինչ վայրի մասին է խոսքը, վկան նշել է , որ չի հիշում. «Կվարտիրա էր էլի… գրասենյակ էր ինչ-որ, երեւի Հիմնադիր խորհրդարանի գրասենյակն էր: Ես գնացել էի, որ գիշերը մնայի, հաջորդ օրն ուրիշ տեղ շինարարական գործ անեի… երկու տարի անցել ա, չեմ հիշում էլ: Ես ու իմ համագյուղացի Հովհաննես Մինասյանն էինք այնտեղ, մի մարդ էլ կար, նստած էր ուղղակի… ես մնացել եմ էնտեղ գիշերը, որ առավոտյան գործի գնամ… երկու տարի անցել ա, չեմ հիշում»:

Վկան հայտնել է , որ տեղյակ չէ, թե ինչ գործունեություն են ծավալում ընդհանրապես այդ «գրասենյակում»:  Սեֆիլյանի պաշտպան Մարինե Թովմասյանի հարցին` որտեղ է լսել Հիմնադիր խորհրդարանի մասին, Սերգեյ Գրիգորյանը պատասխանել է . «Հեռուստատեսությամբ եմ լսել, մնացածը չեմ հիշում»:

Պաշտպան  Արայիկ Պապիկյանը հետաքրքրվել է , թե ովքեր են եկել գրասենյակ եւ ինչ են արել, վկան պատասխանեց, որ բոլորը քաղաքացիական հագուստով են եղել, ինչ-որ փաստաթուղթ են ցույց տվել եւ խուզարկել գրասենյակը:

Դատարանը հրապարակել է  Սերգեյ Գրիգորյանի նախաքննական ցուցմունքը: Ըստ վկայի ցուցմունքի` ինքը գնացել է Հիմնադիր խորհրդարան, քանի որ իր համագյուղացի Հովհաննես Մինասյանը զանգել էր ոմն Երեմի ու գիշերելու տեղ խնդրել:

«Ես էնտեղ եմ գնացել, Երեմ անունով մի մարդ ինձ ընդունեց, ասաց, որ պետք է պայմանագիր կնքեմ Հիմնադիր խորհրդարանի հետ, բայց ես հրաժարվեցի: Ինձ նեկայացրին ապրիլի 24-ի միջոցառումների ցանկը: Ես հարցրի` որ խժդժություններ լինեն, սահմանում ծառայող տղաների համար վտանգավոր չի լինի, Երեմն ինձ պատասխանեց, որ չէ… քանի որ ժամը 18:00-ին մոտ էր, չէի կարող գյուղ հասնել, Երեմն առաջարկեց, որ մնամ, ես էլ համաձայնվեցի: Գիշերը տարբեր մարդիկ էին գալիս ու գնում, որոնց դեմքով չէի ճանաչում»,- նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնին պատմել է Սերգեյ Գրիգորյանը:

Դատարանում վկան նշեց, որ ինքը պնդում է նախաքննության ընթացքում տված ցուցմունքը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ