19 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գևորգ Սաֆարյանը զայրացրեց դատավորին.նոր սանկցիա

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում է  Ժիրայր Սեֆիլյան և այլք գործով քննությունը:

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն այսօր` սեպտեմբերի 29-ին, կրկին դատական սանկցիա կիրառեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ:

Դատավորը նկատեց, որ Գեւորգ Սաֆարյանը դատարանին դիմում է առանց ոտքի կանգնելու, հետեւաբար խախտում է կարգը:

Նշենք, որ նախորդ նիստին Սաֆարյանը չորս ժամով հեռացվել էր: Այսօր երբ լրացավ ժամկետը, նա բերվեց նիստերի դահլիճ: Սաֆարյանը սկսեց   հետաքրքրվել իր պաշտպան Տիգրան Եգորյանով:

Դատավորը հեռացրեց Սաֆարյանին:

Հիշեցնենք, որ դատարանն ավելի վաղ որոշում էր կայացրել՝ Գեւորգ Սաֆարյանի համար հանրային պաշտպան ներգրավվել:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ