29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչու հրապարակվեց Լիանա Զուրաբյանի մասնակցությամբ տեսանյութը. պարզաբանում ոստիկանությունից

Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը հավաստիացնում է՝ շարժական տեսխցիկների օգտատգործումը հիմնված է Աշխատանքային օրենսգրքի անձնական տվյալները մշակման հարաբերությունները կարգավորող իրավադրույթների վրա: «Եթե երրորդ անձանց մասին տեղեկություն է ստացվում, նրանք տվյալների սուբյեկտ չեն, ոստիկանությունն այդ անձանց ինքնությունը ճշտելու խնդիր չունի, մասնավորապես այդ դեպքում անձը ներկայացել էր, սակայն նշեց, որ երրորդ անձանց իրավունքները երաշխավորող մեխանիզմներ կան»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանը՝ պարզաբանելով հանրային հնչեղություն ստացած ասմունքող Լիանա Զուրաբյանի ու ՃՈ աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը հրապարակելը:

Քոչարյանը նշեց, որ երրորդ անձանց իրավունքները երաշխավորող մեխանիզմները՝ հայտնել, որ տեսախցիկ կա, տեսանելի վայրում պահել տեսախցիկը և այլն, պահպանվել է:

«Այս դեպքում տարածվեց, որովհետև քաղաքացին դեպքի մանրամասները ներկայացրեց հանրությանը իր, մանսավոր կյանքին վերաբերող հատվածը նա ինքը ներկայացրեց տեսանյութի հրապարակումից դեռ մեկ օր առաջ»,-ասաց բանախոսը՝ հիշեցնելով, որ Լիանա Զուրաբյանը հարցազրույց էր տվել թերթերից մեկին ու ներկայացրել տեղի ունեցածն՝ իր իսկ պատկերացմամբ :

«Ոստիկանությունը որևէ գաղտնիք չի բացել, քաղաքացիներին հուզում է, որ ինչպես դիպվածի բովանդակությունը տեղի ունեցավ: Քաղաքացին արդեն բացահայտել էր, ոստիկանությունը 1 օր սպասել էր, ապա հրապարակվեց, եթե ուզենայինք հրապարակել, ավելի վաղ կանեինք չէ՞: Հրապարակվեց, որովհետև երբ սկսվեց հանրության բացասական արձագանքը, մենք հասկացանք, որ չոր պարզաբանումը բավարար չէ այդ մոտեցումը փարատելու համար»,-բացատրեց Հովհաննես Քոչարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ