14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մարինե Թովմասյանն իմ պաշտպանը չէ. թեժ իրավիճակ դատարանում

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Սեֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական նիստն էր: 

Սանկցիայի ժամանակը լրանալուց հետո Ժիրայր Սեֆիլյանը բերվեց նիստերի դահլիճ:
Սեֆիլյանի հետ  նիստերի դահլիճ եկավ նաև  նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Սեֆիլյանի հանրային պաշտպան Մարինե Թովմասյանն առաջարկեց հարգելի համարել ամբաստանյալի ոտքի չկանգնելը` հայտարարելով, որ նա առողջական խնդիրներ ունի:

Սեֆիլյանը նստած վիճակում հակադարձեց. «Մարինե Թովմասյանն իմ պաշտպանը չէ, ես էլ այլ պատճառներով չեմ կանգնում: Ես հրաժարվում եմ Մարինե Թովմասյանից»,-ասաց նա:

Դատարանն առանց լսելու ամբաստանյալին մի քանի անգամ հորդորեց ոտքի կանգնել, ապա չորս ժամով կրկին հեռացրեց նրան: Սեֆիլյանի հետ դուրս եկավ նաեւ Տիգրան Հայրապետյանը:

Դատական նիստը շարունակվում է:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ