Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է: Արցախի Հանրապետության Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների համաձայն, 2017 թվականի առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է թվով 368 ամուսնություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մոտ 30%-ով ավելի (283)»: