05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2017

Երեւանում օձ է հայտնաբերվել

Հուլիսի 27-ին, ժամը 20:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի շենքերից մեկի մոտակայքում՝ ավտոլվացման կետում, օձ են բռնել (գտնվում է տարրայում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները շահմար տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

«Հիպիները ո՞նց առաջացան, թքեցին իրենց ծնողների ապրելակերպի վրա»

«Հայերը հեղափոխական ազգ չեն իրենց երկրում, դա հայտնի է: Ուրիշ երկրներում կարող են լինել, բայց ոչ մեր երկրում»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, երբ հիշեցրին, որ ընդդիմությունը «թավշյա» հեղափոխության կոչ էր արել: Ըստ նրա, հայերը ավանդապաշտ են, նման հոգեբանություն ունեն: «Որդին հոր կամ պապի դեմ երբեք դուրս չի գա: Իսկ դրսում, քանի […]

Վարույթ է ընդունվել խարդախության փաստով ևս մեկ քրեական գործ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու փաստով հարուցված ևս մեկ քրեական գործ: Նախաքննության նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն` 15.04.2010թ.-ին Երևանի բնակչուհի Վ. Գ.-ի և ԹՕՓ ՄՈՏՈՐՍ ՍՊԸ-ի միջև կնքվել է ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիր, որով գնորդը ձեռք […]

Շաշկու բակային առաջնությունը կանցկացվի հուլիսի 29-ին

Հարգելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր, Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով նախատեսված Երևանի քաղաքապետարանի փոխանցիկ գավաթի մրցաշարի շրջանակում հուլիսի 29-ին` ժամը 10:00-ից մինչև 16:00-ը, մայրաքաղաքի մանկական զբոսայգում կանցկացվի շաշկու բակային առաջնությունը: Մարզական միջոցառման ընթացքում գավաթի համար կպայքարեն մայրաքաղաքի վարչական շրջանների թիմերը: Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու շաշկու բակային առաջնությանը:  

Կառավարությունում քննարկվել են Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի հետագա քայլերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը: Անդրադարձ է եղել, մասնավորապես, ժամանակացույցով նախատեսված ենթակառուցվածքների բարելավման շինաշխատանքներին, որոնք ավարտին կհասցվեն այս տարվա սեպտեմբերին: Քննարկվել են ծրագրի իրականացման գործընթացում մասնավոր հատվածի հետ համագործակցությանը, ներդրումների ներգրավմանը, «Կումայրի վերածնունդ» ներդրումային ֆոնդի շրջանակում կատարվող աշխատանքներին և հետագա անելիքներին վերաբերող […]

60 հազար դոլար է հավաքել. նոր մանրամասներ «Զինված խմբի» գործից

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում է 2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված  զինված խմբի գործով դատական նիստը։ Նշենք, որ շարունակվում է «Զինված խմբի» գործով մեղադրական եզրակացության հրապարակումը: Այստեղ նշվում է, ամբաստանյալներից Արթուր Վարդանյանը 2014 թվականից պարբերաբար ուղեւորություններ է իրականացրել Իսպանիայից Սիրիա, Լիբանան, Հայաստան: Նա գործով ամբաստանյալ  Հայր Անտոնից մաս-մաս գումար է վերցրել […]

«Ասել, որ բոլորը պետք է անցնեն կիրիլիցային, անհեթեթություն է»

  «Աշխարհում ինքնուրույն 14 այբուբեն կա, որից մեկը հայերեն այբուբենն է: Մնացած բոլոր այբուբենները այս կամ այն կերպով սնվում են վերջիններիցս: Եվ եթե մեկ րոպե անգամ մտածենք մեր այբուբենից հրաժարվելու և կիրիլիցայով  գրելու մասին, դա ուղղակի անհեթեթություն կլինի»,- այսօր «հենարան» ակումբում լրագրողների հետ   հանդիպման ժամանակ այս մասին ասաց Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով ՌԴ կրթության և […]

Դահլիճում ամբաստանյալ չկար. Սեֆիլյանի գործը դեռ տեղում դոփում է

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստն այսօր՝ հուլիսի 28–ին հետաձգվեց պաշտպանների՝ նիստին ներկա չգտնվելու պատճառով։ Արդեն հայտնել ենք , որ ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցին դատական կարգադրիչները արգելեցին ներս մտնել, քանի որ վերջինս  հրաժարվում էր խուզարկության ենթարկվել։ Դատական կարգադրիչները փաստաբանից պահանջում էին բացել պայուսակը եւ ցույց տալ իրերը, քանի որ մետաղորսիչ սարքը զննության ժամանակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված