20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Դահլիճում ամբաստանյալ չկար. Սեֆիլյանի գործը դեռ տեղում դոփում է

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստն այսօր՝ հուլիսի 28–ին հետաձգվեց պաշտպանների՝ նիստին ներկա չգտնվելու պատճառով։

Արդեն հայտնել ենք , որ ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցին դատական կարգադրիչները արգելեցին ներս մտնել, քանի որ վերջինս  հրաժարվում էր խուզարկության ենթարկվել։

Դատական կարգադրիչները փաստաբանից պահանջում էին բացել պայուսակը եւ ցույց տալ իրերը, քանի որ մետաղորսիչ սարքը զննության ժամանակ ազդանշաններ էր արձակում։  Նինա Կարապետյանցը հրաժարվեց բացել պայուսակը, ինչի պատճառով կարգադրիչները թույլ չտվեցին  մտնել  նիստերի դահլիճ։

Նախագահող  դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը ընդմիջումից հետո հայտնեց, որ դատական սանկցիա է կրրառել  պաշտպան Նինա Կարապետյանցի նկատմամբ և դիմելու է Փաստաբանների պալատ նրան պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Դատավորը պաշտպանների ներկա չգտնվելու հիմքով նիստը հետաձգեց:

Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 4-ին ։

Նշենք, որ ամբաստանյալները եւս ներկա չէին նիստին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ