09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2017

Կինն է կացնով հարվածներ հասցրել․ նոր մանրամասներ մարզպետի խորհրդականի սպանությունից

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության վերաբերյալ։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր հուլիսի 23-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած […]

Հայաստանն ակտիվ պայքար է մղում թրաֆիքինգի դեմ /տեսանյութ/

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում   ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի  հարցերով խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար, դեսպան Վահրամ Կաժոյանը    լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝  Հայաստանը  սկզբնաղբյուր երկիր է թրաֆիքինգի համար: «Այն երկրները, որտեղ ուղղված են մեր երկրի թրաֆիքինգային հոսքերը, մեծ աշխատանքներ պետք է տանեն՝ ավելի ակտիվ պայքար մղելով այս  չարիքի դեմ:   Աշխարհագրությունն […]

Խուսափեք արեւի ուղիղ ճառագայթներից․ ԱԻՆ-ը զգուշացնում է

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Ուշադրություն Հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում […]

Սեֆիլյանի և մյուսների գործով դատը շարունակվում է/տեսանյութ/

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանում շարունակվում է  «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստը։ Փաստաբան Նինա Կարապետյանցը չկարողացավ մուտք գործել նիստերի դահլիճ։ Նա հրաժարվեց կատարել պայուսակի պարունակությունը ցույց տալու կարգադրիչների պահանջը՝ դա որակելով խուզարկություն։   Կարապետյանցը նշում է, որ փաստաբաններին ոչ թե զննում են, այլ խուզարկում: Նշենք, որ այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ […]

«Սասնա ծռեր» խմբի անդամը անժամկետ հացադուլ է հայտարարել

«Սասան ծռեր» խմբի անդամ Տիգրան Մանուկյանը հացադուլ է հայտարարել: Henaran.am -ին ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացրին, որ Տիգրան Մանուկյանը հացադուլ է հայտարարել հուլիսի 24-ից: Նշենք, որ Տիգրան Մանուկյանը միացել է Վարդան Գերավետյանի հացադուլին, նրանք պահանջում են. 1) Ճանաչել որպես քաղբանտարկյալներ «Սասնա ծռեր» խմբի անդամներին եւ նույն գործով կալանավորված անձանց, ինչպես նաեւ Կարո Եղնուկյանին, Անդրիաս Ղուկասյանին, […]

«ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան Արցախում պայթել է ականի վրա

 Հուլիսի 27-ին ժամը 11:36-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:34-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Մարտունու շրջանի <<Նովրուզլու>> կոչվող տեղանքում «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա, տեղեկացնում է է Արցախի հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Պայթունի հետևանքով տուժածներ չկան: Ժամը 11:35-ին Մարտունու ՀՓՄ-ի 1 մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր և ավտոմեքենայով վարորդին և նրա երկու ուղևորներին տեղափոխել Մարտունի քաղաք:

Երևանում 2-ամյա երեխան տատիկի գրկից վայր է ընկել պատշգամբից

Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 14:40-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան հիվանդանոց է տեղափոխվել Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուր փողոցի տներից մեկից: Պարզվել է, որ […]

«Ավոն սաղ լիներ` իրան էլ էսօր կբռնեին..». Սեֆիլյանի զինվորը մանրամասնում է

Երթուղային տաքսու վարորդ 70 ամյա Զավեն Առաքելյանը անցել է ցավի և պայքարի ճանապարհով: Ապրում է ու աշխատում, որ օրվա հաց վաստակի: Ասում է`  չի գնա Հայաստանից երբեք, որովհետև այստեղ թանկ հուշեր ու հայրենիք ունի: «1947 թվականին եմ ծնվել ու Ղարաբաղում կռվել եմ: Մեր հրամանատարը Սեֆիլյան Ժիրոն էր, իսկ կամանդուշին Ասկոլկա Աշոտը: 400 հոգով էինք, գետնին էինք քնում…մի հատ […]

Մարգարիտ Եսայանն ու Կարինե Աճեմյանը նոր պաշտոն ունեն․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Ամառը սպասված անակնկալներով եւ երջանիկ ակնթարթներով է անցնում նաեւ քաղաքական գործիչների համար: Խոսքն, իհարկե, քաղաքական նորությունների մասին չէ, այլ՝ ընտանեկան: Պարզվում է, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Կարինե Աճեմյանն ու Մարգարիտ Եսայանը նոր պաշտոն են ստացել, եւ թերեւս ամենաբարձր պաշտոնը՝ երկուսն էլ տատիկ են դարձել: Ընդ որում՝ ՀՀԿ-ական տիկնայք վաղուց արդեն կրում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի