27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կինն է կացնով հարվածներ հասցրել․ նոր մանրամասներ մարզպետի խորհրդականի սպանությունից

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության վերաբերյալ։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր հուլիսի 23-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող, Արմավիրի մարզպետի խորհրդական, 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը:

Հուլիսի 27-ին ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավարության դեմ պայքարի գլխավոր եւ Արմավիրի մարզային վարչությունների, Արմավիրի եւ Բաղրամյանի բաժինների, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր եւ Արմավիրի մարզային քննչական վարչության աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 22-ին Մանուկ Սիմոնյանի տանը 1970 թ. ծնված Ռ. Մ.-ն կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին եւ սպանել, այնուհետեւ սավանով փաթաթել, կապել եւ 1994 թ. ծնված Ն. Ս.-ի հետ հուլիսի լույս 23-ի գիշերը, ժամը 4.00-ի սահմաններում, հանգուցյալին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով դիակը տեղափոխել են նշված վայր եւ թողնելով այնտեղ՝ հեռացել են:

Նշանակվել են փորձաքննություններ:

Ռ. Մ.-ն եւ Ն. Ս.-ն ձերբակալված են:

Նախաքննությունը շարունակվում է»:

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ Սիմոնյանի սպանության մեջ կասկածանքով ձերբակալվել են նրա կինն ու որդին։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ