28 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Իշխանությունը սանձեց բոլորին, միայն մեզ չկարողացավ. ՀԱԿ անդամ

Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը համարում է, որ 90 թվականիս սկսած` բոլոր խորհրդարաններից այդ խորհրդարանը տարբերվում է, սակայն վատ առումով. «Նման անդեմ, ժողովրդի կողմից ոչ ընդունելի, ոչ քաղաքական Ազգային ժողով մենք չենք ունեցել»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Վերջինս նշեց, որ նախկինում ժողովուրդը գոնե ճանաչում էր պատգամավորներին, իսկ հիմա նույնիսկ ցանկություն չունի ճանաչելու: «Ոչ էլ ուզում է լսել, որովհետև գիտի, որ այս ամբողջը թատրոն է: Նախկինում ՀԱԿ-ն ուներ 3-4 պատգամավոր, ովքեր այնպիսի մի եղանակ էին ստեղծել, որ ժողովուրդն ամեն ինչ ուզում էր լսել:

Հիմա ոչ ճանաչում է, ոչ ուզում է լսել, ջահել մարդիկ են: Եթե կարող են, թող ինչ-որ բան անեն, մենք միայն կողմ ենք, բայց խելքս բան չի կտրում, որ կանեն, քանի որ այս իշխանությունը սրանց սանձելու ձևը գտել է, բոլոր կուսակցություններին սանձել է, միայն մեզ չկարողացավ սանձել, դրա համար էլ այնպես արեց, որ մենք խորհրդարանում տեղ չունենանք»,-եզրափակեց ՀԱԿ անդամը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ