27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Զարուհին մարտերի է պատրաստվում

Զարուհի Փոստանջյանը ոչնչություն է որակել «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու այն երկու անդամներին,որոնց հետ համագործակցությունը դադարեցրել է։ Ըստ նրա այդ մարդիկ կառավարվում են իշխանությունների կողմից։ Զարուհին իհարկե ավելի ընդդիմադիր երևալու խնդիր ունի այսօր,որովհետև փաստացի մրցակից ունի՝ հանձին «Ելք»-ի,որի նույնպես իշխանական պրոյեկտ է համարում։ Այս յուրօրինակ ինքնամեկուսացումը շատ չէինք համարի,եթե ընդդիմություն այսքան մասնատված ու սնանկ չլիներ Հայաստանում։ Երևի թե երբեք այսպիսի վիճակ չի եղել։ Հետևաբար ինչ էլ անի այս պահին Զարուհին,ինչքան էլ իռացիոնալ չհամարվի ,միևնույնն է մնումէ դերակատար ու մենք չենք կարող հաշվի չառնել դա եթե օրինակ վերիջնս ասենք այսօր կոչ չանի քաղաքացիներին համախմվել ազատության հրապարակույմ ու դժգոհել իշխանություններից։ ուրիշ մարդու չտեսնելով,մարդիկ կգնան նրա հետևից,իսկ որ անկախատեսելի է Զարուհի Փոստանջյանը ու կարող է սահմաններ անցնել,այստեղ նույնպես շատ քչեր են կասկածում։ Ու կարող է տեղի ունենալ անսպասելի,ավելի հասուն ու փորձառու քաղաքական գործիչներ կարող են պարզապես կողքից հետևել Զարուհու մենահամերգին,իսկ վերջինս կարող է օգտվել իր դոմնինանտ դերից ու դիմել կտրուկ քայլերի։ Փաստացի աշնանը,երբ քաղաքական զարգացումներ նոր հունով զարգանան,պետք կլինի արձանագրել,թե օրինակ ԵԼՔ-ից ու «Երկիր Ծիրանիից» ով շուտ կմոբիլիզացնի հանրությանը,կամ առհասարակ կգնան դրան այս երկու կուսակցությունները թե ոչ։ Դատելով այսօրվա մամլո ասուլիսից,Զարուհին մարտերի է պատրաստվում: ԵԼՔ-ը արձակուրդում է երևի թե,քանի որ այս թեմայով դեռ ոչ ոք ոչինչ չի խոսել:

 Օգտատեր Գրիգոր Սաղաթելյանի    ֆեյսբուքյան գրառումը:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ