24-ամյա Աստղիկը «այրվում է » բոլորիս աչքի առաջ. Առավոտ
Երեւանյան տապը մոտեցել է քառասուն աստիճանի սանդղակին: Անկողնում «այրվում է» երիտասարդ կինը: Տեսնելով իր ներկայացուցչին՝ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Տաթեվիկ Բուջատյանին, հուզվում է, նկարագրում անտանելի ցավերը ձեռքերին, ոտքերին, «ասես «եռացրած ջուր լցրած լինեն վրաս»: Մարտ ամսից նրան որեւէ բժիշկ չի այցելում եւ առաջին կարգի հաշմանդամը զարմացած է, երբ կանչի համար դիմելով տարածքային […]