Ամուսնության առաջարկ ՀՀ նախագահի ներկայությամբ (տեսանյութ)
Նախօրեին հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտխորհրդի հանդիսավոր նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի համալսարանական հիվանդանոցի բակում բժշկական համալսարանն ավարտող ապագա բժիշկներին, այդ թվում՝ ռազմական բժիշկներին, ավարտական դիպլոմներ են հանձնել, իսկ արարողության ներկա է եղել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Դիպլոմների հանձնման արարողության ժամանակ բժշկականի ուսանողներից մեկը ծնկի է իջել ու ամուսնության առաջարկ արել իր սիրելիին, ով համալսարանի շրջանավարտ էր։
Զույգը հեռացել է ներկաների ծափերի ներքո։