«Թշնամական երկրից» դուրս ու ներս. ձկնորսի ճակատագիրը` «Ուռկան» ֆիլմում
Հարավկորեացի ռեժիսոր Կիմ Կի-դուկի «Ուռկանը» ֆիլմը հայ հանդիսատեսի սրտի լարերին դիպչեց: Երեկ «Ոսկե ծիրանի» ֆիլմացանկից հանդիսատեսի դատին ներկայացվեց վերոնշյալ ֆիլմը, որը պատմում է Հյուսիսային Կորեայում ապրող մի ձկնորսի մասին: Նախ ներկայացվում է, թե ինչ թշվառ վիճակում է ապրում ձկնորս իր ընտանիքի հետ միասին: Հերթական անգամ սահմանամերձ գետակում ձնկորսության ժամանակ նավակի անսարքության պատճառով նա հայտնվում է […]