Ո՞ւմ ձեռքում է կոնֆլիկտի լուծման բանալին
Ինչպես արդեն հայտնել ենք, հուլիսի 11-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ:
Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Սա հերթական հանդիպում էր, որ տեղի ունեցավ: Այս կոնֆլիկտը Մաեդյարով-Նալբանդյան մակարդակով լուծվող հարց չէ: Այդ հանդիպումները միայն տեխնիակական խնդիրներ կարող են լուծել: Այսպիսի հարցերը պիտի ուրիշ մակարդակով լուծվի՝ ՌԴ-Թուրքիա ֆորմատով: Կոնֆլիկտի դռան բանալիները ՌԴ-ում ու Թուրքիայում են»:
Ազատ Արշակյանն ընդգծեց՝ այս պարագայում խնդիրը կարգավորել չեն կարող նույնիսկ ՀՀ-ի ու Ադրբեջանի նախագահները, քանի որ այդ հարցի լուծման բանալիները Թուրքիայի ու ՌԴ-ի ձեռքերում է. Արցախաադրբեջանական կոնֆլիկտը դիվանագիտական ճանապարհով հանգուցալուծում կունենա միայն այն դեպքում, եթե ՌԴ-ն ու Թուրքիան ցանկանան: