27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չեմ եղել ու չեմ լինի. Գեւորգ Կոստանյանը՝ իր հանրապետականացման շուրջ. Հրապարակ

Թերթի զրույցակիցն է նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը:

– Պարոն Կոստանյան, Ձեր հանրապետականացումը, կարծես թե, ուշանում է, չե՞ք պատրաստվում համալրել նժդեհականների շարքերը։

– Ես երբեք կուսակցական չեմ եղել և կարծում եմ՝ չեմ էլ լինի։

– Ինչո՞ւ։

– Կուսակցական գործունեությունն արդեն անխուսափելիորեն ենթադրում է քաղաքական գործունեություն, իսկ ես առավելագույնս ուզում եմ զերծ մնալ քաղաքական գործունեությունից և մնալ մասնագիտական հարթության մեջ։

– Բայց ԱԺ վերջին նիստին Դուք մեծ եռանդով լծվել էիք իշխանությունների պաշտպանության գործին, որ ընտրությունները չեն կեղծվել և այլն, մի քանի նմանատիպ ելույթ ունեցաք։

– Եթե նկատեցիք, ես երբեք որևէ մեկին չեմ պաշտպանել, ես ներկայացնում եմ տվյալ մարմնի վերաբերյալ մասնագիտական գործունեություն, տեսակետ, ես քաղաքական բնույթի հայտարարություն չեմ արել, այլ ընդամենը իմ բոլոր ելույթներով արձանագրում էի մասնագիտական առումով բոլոր խնդիրներն ու լուծումները։

– Իսկ Դուք չգիտե՞ք, որ պատգամավորի կարգավիճակն ինքնին քաղաքական է։

-Պատգամավորը, քաղաքական պաշտոն լինելով հանդերձ, կարող է սահմանափակվել մասնագիտական գործունեությամբ։

-Միգուցե կարծում եք՝ քա­ղաքականությունը, քաղաքական գործունեությունն այնքան վար­կաբեկիչ են, եւ այդ պատճառով եք հնարավորինս փորձում զերծ մնալ:

-Ոչ, պարզապես դա ինձ հոգե­հարազատ չէ: Ինչ վերաբերում է պառլամենտական գործունեությա­նը, ես առիթ ունեցել եմ, Աժ-ի եւ պատգամավորի գործունեության մասին դիսերտացիա եմ պաշտպա­նել, այսինքն’ ես գիտական մակար­դակով ուսումնասիրել եմ պառլա­մենտը:

-Դուք, հավանաբար, եկել եք Աժ՝ դասախոսություններ կարդա­լու:

-Ոչ, եկել եմ տեսնելու, թե գործ­նականում դա ինչպես է աշխատում, հիմա այդ ուսումնասիրության փուլում եմ:

-Կարող ենք եզրակացնել, որ Դուք այստեղ ժամանակավոր եք եւ հույսեր եք փայփայում կրկին իրավական համակարգ վերադառ­նալու:

-Իմ ասածը նման հետեւության գալու համար բավարար հիմք չի հանդիսանում, որովհետեւ պառլամենոտւմ էլ, ինչպես տեսնում եք, Իրավաբանական մասնագիտական գործունեությունն անհրաժեշտ գոր­ծունեություն է եւ բավականին ծա­վալուն գործունեություն, օրենսդիր գործունեությունն ինքնին իրավա­կան գործունեություն է:

– Իշխանությունը նոր խորհր­դարանի ձեւավորումից առաջ բազմիցս էր հայտարարում, որ նոր որակի, սերնդափոխված խորհր­դարան ենք ունենալու, մինչդեռ  արդեն ակնհայտ է, որ սա ոչ պրոֆեսիոնալների խորհրդարան է. Դուք ինչպես կգնահատեք այն:

– Ես պառլամենտի որակական գնահատական չեմ կարող տալ եւ չեմ ուզում տալ, ես ձեռնպահ եմ մնում գնահատական տալ մի հարցի վերաբերյալ, որն իմ մասնագիտական գործունեությունից դուրս է: 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում :

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ