06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մոսկվան այդպիսի պահվածքը չի ներում. 168 Ժամ

Ամենայն հավանականությամբ, նրանք իրենց հանդիպման վայրը Մայրբախից անսպասելիորեն տեղափոխեցին Բրյուսել ինչ-որ դրդապատճառներով, որոնք դեռեւս անհայտ են, քանի որ բանակցային գործընթացն ամբողջությամբ գաղտնի է։ Ես չեմ ցանկանում գուշակություններ կամ ենթադրություններ անել, բայց որոշ գաղափար ունեմ, որ սեղանին ինչ-որ փաստաթուղթ կա, որի մասին խոսել է ԱՄՆ համանախագահ Հոգլանդը։ Նրանք այն չեն գաղտնազերծում, եւ, հավանաբար, մանրամասն քննարկում է գնում։ Բայց դատելով նրանից, որ նրանք ի վերջո հայտարարեցին, որ հնարավոր է նախագահների հանդիպում մեկ տարվա ընթացքում, սա խոսում է այն մասին, որ պայմանավորվածություն ձեռք բերել չի հաջողվել, եւ հարցեր կան, որ պետք է լուծեն պետությունների նախագահները»,- ասել է քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ պատասխանելով  հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի ունեցավ ոչ թե ավստրիական Մայրբախում, որտեղ նրանք միասին գտնվում էին, այլ՝ մի քանի ժամ անց Բրյուսելում, որտեղ այդ պահին գտնվում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ըստ նրա՝ բրյուսելյան հանդիպման ժամանակ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների մասին խոսել է միայն ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը, քանի որ Վիեննայի գագաթաժողովը կազմակերպվել էր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ՝ ԱՄՆ-ի ճնշման ներքո, այն ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը Ջոն Քերրին էր, հանդիպմանը մասնակցում էին կողմերի ԱԳ նախարարությունների ղեկավարները եւ համանախագահ երկրները, իսկ Սանկտ Պետերբուրգում միջնորդական ջանքերը եղել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ.

«Որքան ես տեղյակ եմ, Պուտինը, նախքան Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ միաժամանակ հանդիպելը, նրանց հետ առանձին-առանձին է բանակցել, եւ այդ ժամանակ եղել են ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ, որոնք ադրբեջանական կողմը խախտել է եւ հրաժարվում է կատարել։ Ավելին՝ Վիեննայի փաստաթղթի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնագրի տակ, որոնք նախատեսում են հրադադարի խախտման մոնիտորինգի մեխանիզմների ներդրում, դիտորդների թվի ավելացում, եւ այլն, առկա է միայն հայկական կողմի եւ համանախագահների ստորագրությունը։ Բայց Ադրբեջանն այդ փաստաթղթերը չի ստորագրել։

Ահա թե ինչն է խնդիրը։ Ֆորմալ առումով, դե յուրե Ադրբեջանին մեղադրելու պատճառ չկա, քանի որ մի բան է, եթե ստորագրում է ու չի կատարում, մեկ այլ բան, երբ չի ստորագրում։ Միաժամանակ, նրանք երբեմն հղում են անում այդ փաստաթղթերին, որոնք չեն ստորագրել։ Մոսկվան այդպիսի պահվածքը չի ներում, հատկապես՝ մեր նախագահը։ Նա ունի իր յուրահատուկ ոճը, նա շատ է վստահում բանավոր պայմանավորվածություններին, եւ, ըստ ամենայնի, Ալիեւը նրան ինչ-որ խոստում է տվել, որը չի կատարել։ Արդյունքում՝ Մոսկվան հրաժարվել է ստանձնել բանակցային գործընթացում միջնորդության առաջամարտիկի դերը, եւ ամեն ինչով այժմ զբաղվում է Մինսկի խումբը։ Ինչ-որ կերպ սլաքները դեպի Մոսկվա ուղղելու Ադրբեջանի փորձերը, որ, իբր Մոսկվան պետք է ինչ-որ Լավրովի պլան իրագործի, եւ այլն, արդյունք չտվեցին, եւ այդ ամենն ամբողջովին բլեֆ է»: 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Լուսանկարը՝ «Ազատության»

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ