11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2017

Հունիսի 21-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 21-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուընկալվի հոգեբան Միհրդատ Մադաթյանը: ԹԵՄԱ՝ ճիշտ արձակուրդ կազմակերպելու մշակույթը մեր օրերում. ամառային հանգստի հոգեբանական առանձնահատկությունները:

Մեկնարկել է Հուրգադա-Երևան-Հուրգադա երթուղով առաջին կանոնավոր չվերթը

Այսօր վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց «Էյր Կաիրո» ավիաընկերության՝ առաջին կանոնավոր չվերթն իրականացրած օդանավը: Հուրգադայից Երևան կանոնավոր չվերթով ժամանած առաջին ուղևորների շարքում էին Կահիրեի հայկական համայնքի քաղաքական և մշակութային ոլորտի, ինչպես նաև՝ դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: «Էյր Կաիրո» ավիաընկերության կանոնավոր չվերթները կխթանեն ուղևորահոսքի աճին, կնպաստեն տնտեսության զարգացմանը և իրենց դրական ազդեցությունը կունենան […]

«Այս պահին երեխաներ են զոհվում, մարդիկ վախենում են դաշտ գնալ…»/տեսանյութ/

«Արցախի հիմնախդիրը կարգավորելու համար այլ ձև չի եղել ու չի կարող լինել: Միակը դա բանակցային գործընթացն է»,-այսօր՝ հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: «Միջազգային փորձից ելնելով ասեմ, որ ուրիշ հարց է, որ այսպիսի լարված ռազմական գործողությունների պարագայում հնարավոր չէ բանակցությունները շարունակել, որովհետև կողմերը նստում են բանակցային սեղանի առաջ, երբ […]

Սյունիքի մարզի պատմական հուշարձանների քարտեզ-ուղեցույցն է լույս տեսել (տեսանյութ)

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ու «Հոգու պարտք» ՀԿ նախագահ Շողինե Հովհաննիսյանն այսօր լրագրողներին ներկայացրին Սյունիքի մարզի հուշարձանների նոր քարտեզը: Մայիսին վերջին լույս է տեսել «Սյունիքի մարզի պատմական հուշարձանների քարտեզ-ուղեցույցը»: Այն նախատեսված է զբոսաշրջիկների , նաև տեղաբնակների համար: Նախկինում հրատարակվել են Գեղարքունիքի ու Կոտայքի մարզերի քարտեզները, այժմ նախագահի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի […]

Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ-ի կողմից տարիներ շարունակ մեր երկրին տրամադրված օժանդակությունը

Հունիսի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Լյուքսեմբուրգում մասնակցեց Եվրոպական միության և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին և ելույթներ ունեցան ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: Ելույթ ունենալով հանդիպմանը՝ Էդվարդ Նալբանդանն […]

Նոր տվյալներ՝ Տուլայի շրջանում տեղի ունեցած պատահարից տուժածների առողջական վիճակի մասին

  Հունիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած Հայաստանի 3 քաղաքացին շարունակում են բուժում ստանալ Ստուպինոյի և 3-ը Տուլայի բժշկական կազմակերպություններում: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կատարված հետազոտությունների արդյունքում ճշտվել են ախտորոշումները. գրեթե բոլորի մոտ առկա է գլխուղեղի ցնցում և ոսկրերի տարաբնույթ կոտրվածքներ: Տուժածներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է […]

Կանխվել է ադրբեջանական ծագմամբ սննդային աղի ներկրումը Հայաստան

Oրերս սահմանին կանխվել է ադրբեջանական ծագմամբ մի շարք ապրանքների ներկրումը հանրապետություն: Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները Վրաստանից Հայաստան ժամանած ավտոմեքենաների մեջ հայտնաբերել են ավելի քան կես տոննա ադրբեջանական ծագմամբ սննդային աղ և թեյ: Ուղևորների խոսքով՝ իրենք տեղյակ չեն եղել ապրանքների ծագման մասին, իսկ […]

Փախստականների համար ո՞ր երկրներն են ամենագրավիչը համարվում /տեսանյութ/

 Փախստականների համար ամենագրավիչ երկրները համարվում են Սկանդինավյան երկրները, հատկապես՝ Կանադան, Շվեդիքան: Այսօր այս մասին «Հենարան» ակումբում  լրագրողների հետ հանդիպման ընհթացքում ասաց  ՄԱԿ Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի ծրագրերի ղեկավար Նվեր Սարգսյանը:   Պատասխանելով Henaran.am-ի    թղթակցի հարցին՝  բանախոսն ընդգծեց՝ արցախյան պատերազմի ժամանակ 360  հայ դարձել է փախստական, իսկ ապրիլյան պատերազմի պատճառով փախստական է դարձել մոտ  2 հազար հայ. […]

«Ծիծաղելի է նման հարց քննարկելը».Հաղթանակ Շահումյան/տեսանյութ/

«Ծիծաղելի է նման հարց քննարկելը, սակայն մեր հիմնը մեր երկրին ու մեր ժողովրդին արժանի չէ»,-այսօր՝ հունիսի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Շարլ Ազնավուրի առաջարկին՝ «Քեզ համար Հայաստան» երգը դարձնել պետական օրհներգ, ասաց նկարիչ Հաղթանակ Շահումյանը: Շահումյանի խոսքով՝ Շարլ Ազնավուրի նման հանճարեղ երաժիշտն ու հայը փաստորեն գոհ չէ ներկայիս օրհներգից. «Մեր նախորդ հիմնի նկատմամբ իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված