Քվեաթերթիկներից թանաքանյութի անհետանալու մասին «Ելքի» դիմումի հիման վրա քրգործ է հարուցվել
2017 թվականի մայիսի 18-ին թիվ 7 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վ. Խաչատրյանը ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությամբ հայտնել էր, որ «Ելք» կուսակցությունների դաշինքի վստահված անձի դիմումի հիման վրա 16.05.2017թ. կատարվել է 14.05.2017թ. Երևանի ավագանու ընտրությունների 7/51 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ թիվ 7/51 ընտրական տեղամասում անվավեր քվեաթերթիկների փաթեթում առկա […]