11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2017

Մոտ 165 մլն դրամի խողովակ են գողացել. պաշտոնեական անփութության եւ գողության դեպքերով քրգործ է հարուցվել

Մոտ 165 մլն դրամի խողովակի գողության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ նախագահի 2005թ. հոկտեմբերի 28-ի «Պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին» թիվ ՆՀ-189-Ն հրամանագրով սահմանված կարգով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ ԿԱ պետական […]

Համանախագահները պետք է ամաչեն․ Ադրբեջանի փոխվարչապետ

Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն 20 տարի է՝ այցելություններ են իրականացնում Հարավային Կովկաս, սակայն ոչ մի արդյունքի չեն հասնում:  «Նրանք պետք է ամաչեն այն հանգամանքից, որ 20 տարի է այցելում են տարածաշրջան, սակայն այսքան ժամանակ ոչ մի արդյունքի չեն կարողացել հասնել»,- նշել է Հասանովը, գրում է vzglyad.az-ը։

«Այլասերության քարոզը ազգային անվտանգության խնդիր է»

Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, խմբավար Տիգրան Հեքեքյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշել է, որ հարկավոր է այլասերության քարոզի դեմն առնել.  «Մենք հասկանում ենք, որ դա հենց այնպես չի լինում, այլ հրահրվում է, սակայն ինձ անհանգստացնում է, որ հասարակությունը անտարբեր է, իներտ»,-նկատել է Տիգրան Հեքեքյանը: «Մեր Ազգային ժողովում լուրջ, ադաթով տղամարդիկ լիքն են, ո՞նց են օրենքներ […]

Հայաստանում ագրեսիվացել է այլասերության քարոզը.պահանջում են

«Ազգայի ժողովը այլասերությունը քարոզումն արգելող օրենք պետք է  ընդունի»,-այս մասին այսօր՝ հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, խմբավար Տիգրան Հեքեքյանը, «Քրիստոնյա ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը և «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ նախագահ Արման Բոշյանը: Արման Բոշյանը նշել է , որ դեռևս երեք տարի առաջ առաջարկել են այդպիսի […]

«Քաղաքական հարաբերությունները հարսանիք չեն, որ ով փող վճարի, նա էլ պատվիրի»

«Դիվանագետի համար նեղացկոտությունը քաղաքական կատեգորիա չպետք է լինի: Դիվանագետը պետք է զբաղվի լուրջ քաղաքական գործունեությամբ, թե չէ ի՞նչ է նշանակում՝ եթե պարտադիր չէ. ՀՀ իշխանության ներկայացուցիչները՝ և՛ Դավիթ Հարությունյանը, և՛ ես, հստակ և նորմալ գնահատական ենք տվել` առանց որևէ մեկին վիրավորելու, բայց եթե պարոն Սվիտալսկիի մոտ նման տպավորություն է, դա իր խնդիրն է»,-Henaran.am-ի հետ զրույցում […]

Ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության նպատակով Վիգեն Սարգսյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով

  2017թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման համար Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում (հասցեն` […]

Մեղադրանքները փոփոխվել են

«Իգլայի» գործով  մոտ երեք ամիս կալանքի մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխվել են։ Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը հայտնել է , որ Սամվել Բաբայանը  այժմ մեղադրվում է զենքի ապօրինի շրջանառության և փողերի լվացման մեջ։ Պաշտպանի փոխանցմամբ՝ զենքերի մաքսանենգության մեղադրանքը  դուրս է եկել: Հիշեցնենք՝ Արցախի հերոս Սամվել Բաբայանը ձերբակալվել է […]

Եթե մեր աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք չենք պարտադրի մեր ներկայությունը. Սվիտալսկու պատասխանը՝ ՀՀԿ-ականների մեղադրանքներին

«Վերջին օրերին այնքան շատ զանգեր ենք ստացել, և մենք իսկապես հասկանում ենք, որ կան շատ մարդիկ Հայաստանում, որոնք հավատում են՝ ԵՄ-ն լավ գործ է անում Հայաստանում։ Երբեմն սրանք բավականին զգայուն դեպքեր էին, մարդիկ զանգահարում էին մեր գրասենյակ՝ արտահայտելով իրենց աջակցությունը մեր ասածների վերաբերյալ։ Սովորաբար հայերը զանգահարում են մեզ, որպեսզի աջակցություն խնդրեն, բայց այս անգամ նրանք […]

Կան խնդիրներ, որոնց մասին պարտավորվածություն ունենք բարձրաձայնելու․ Սվիտալսկի

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր հանդիպել է լրագրողներին եւ նշել, որ ինքը Հայաստանում ԿԸՀ-ի կազմը փոխելու մասին իր հայտարարությունն արել էր շատ սիրալիր և կառուցողական տրամադրությամբ և ոգով: Հիշեցնենք, որ օրերս Սվիտալսկին հայտարարել էր, որ ԿԸՀ-ն պետք է դարձնել ավելի արժանահավատ, վստահություն վայելող կառույց՝ փոխելով կազմը:  «Կան խնդիրներ, որոնց մասին, որպես Եվրամիություն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի