«Այլասերության քարոզը ազգային անվտանգության խնդիր է»
Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, խմբավար Տիգրան Հեքեքյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշել է, որ հարկավոր է այլասերության քարոզի դեմն առնել.
«Մենք հասկանում ենք, որ դա հենց այնպես չի լինում, այլ հրահրվում է, սակայն ինձ անհանգստացնում է, որ հասարակությունը անտարբեր է, իներտ»,-նկատել է Տիգրան Հեքեքյանը:
«Մեր Ազգային ժողովում լուրջ, ադաթով տղամարդիկ լիքն են, ո՞նց են օրենքներ ընդունում, որ կարող ես ապշել: Մենք ոնց որ վտանգի զգացողությունը կորցրած ազգ ենք»,-նշել է Հեքեքյանը:
«Քրիստոնյա ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն էլ նկատել է, որ սա նախևառաջ ազգային անվտանգության խնդիր է:
«Մենք պատերազմող, ավանդապաշտ ազգ ենք, ունենք բարոյական կենսակերպ և հիմա ցավալի է նման պատկերը: Պարտադրվում է Հայաստանին նման օրենքներ ընդունել, որոնք նպաստում են այլասերության տարածմանը: Այն ժամանակ էլ, երբ աղանդները տարածվում էին, ասում էին, թե հայ ժողովուրդը հակված չէ դրան: Վտանգը մեր գլխի վրա կանգնած է, պետք է նախ քարոզչությունը արգելել, և երկրորդ՝ դրսից ֆինանսավորումը»,- ասել է Սոս Գիմիշյանը:
Նշենք, որ են Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, խմբավար Տիգրան Հեքեքյանը, «Քրիստոնյա ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը և «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ նախագահ Արման Բոշյանը Ազգային ժողովից պահանջում են ընդունել այլասերության քարոզումն արգելող օրենք: