14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Կրթական քաղաքականության կարևոր սկզբունքներից մեկը ուսուցչի հեղինակության բարձրացումն է. Նախարար

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել Dasaran կրթական ծրագրի կողմից մշակված «Գնացք 12» արդիական կրթաձևերի աշխատանքային սեմիարին, որին մասնակցում են Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցների շուրջ չորս տասնյակ մանկավարժներ: 

Նախարարն ընդգծել է նման դասընթացների կարևորությունը, նշել է որ դրանց հիմնական նպատակը պետք է լինի ուսուցչի հեղինակության բարձարացումը։

«Մեր նպատակն է հանրակրթության համար ստեղծել մի համակարգ, որտեղ ուսուցչի աշխատանքը կդիտվի արժանապատիվ, իսկ գիտելիքների կիրառական հմտությունները նորարարությունների ներմուծման լրացուցիչ խթան: Տարակարգի ինստիտուտի ներմուծումը հետապնդում է հենց այդ նպատակը, որպեսզի ուսուցիչը մոտիվացված լինի կատարել հետազոտական, ինչու ոչ նաև գիտական աշխատանք: Կրթական քաղաքականության կարևոր սկզբունքներից մեկը ուսուցչի հեղինակության բարձրացումն է, որպեսզի նա ունենա իր արժանի տեղն ու դիրքը հասարակության մեջ»,- նշել է ԿԳ նախարարը և հավելել, որ այդ նպատակով նախատեսվում են հիմնովին փոխել ուսուցիչների վերապատրաստման գործող համակարգը՝ որդեգրելով միանգամայն նոր մոտեցումներ:

Լ. Մկրտչյանի խոսքով՝ վերապատրաստումները պետք է լծակ հանդիսանան՝ գիտելիքներն իբրև հմտություն կիրառելու համար և այստեղ նախարարությունը կարևորում է բարձրակարգ մասնագիտական ներուժը սրտացավ ներդումը կրթության ոլորտում:

Հանդիպման ավարտին սեմինարի մասնակից ուսուցիչները ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից պարգևատրվել են «Նոր սերնդի ուսուցիչ» կրծքանշանով:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ