04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Սյունիքի մարզի պատմական հուշարձանների քարտեզ-ուղեցույցն է լույս տեսել (տեսանյութ)

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ու «Հոգու պարտք» ՀԿ նախագահ Շողինե Հովհաննիսյանն այսօր լրագրողներին ներկայացրին Սյունիքի մարզի հուշարձանների նոր քարտեզը: Մայիսին վերջին լույս է տեսել «Սյունիքի մարզի պատմական հուշարձանների քարտեզ-ուղեցույցը»: Այն նախատեսված է զբոսաշրջիկների , նաև տեղաբնակների համար:

Նախկինում հրատարակվել են Գեղարքունիքի ու Կոտայքի մարզերի քարտեզները, այժմ նախագահի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի դրամաշնորհների միջոցով պտագրվել է նաև Սյունիքի մարզինը:

Սամվել Կարապետյանը հայտնեց, որ Արցախի համար էլ պիտի անեն նույնը:

Քարտեզը երկլեզու է՝ հայերեն ու անգլերեն:

«Հայրենագիտական, կրթադաստիարակչական, ճանաչողական նպատակ ունի սա,  նախատեսված է դպրոցականների, ուսանողների, հյուրանոցների, զբոսաշրջիկների համար, քանի որ Տաթևի ճոպանողին տուրիզմի գլխավոր կենտրոններից է համարվում, որոշեցինք այնտեղինը հաջորդը տպագրել»,-ասաց Սամվել Կարապետյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ