«Ծիծաղելի է նման հարց քննարկելը».Հաղթանակ Շահումյան/տեսանյութ/
«Ծիծաղելի է նման հարց քննարկելը, սակայն մեր հիմնը մեր երկրին ու մեր ժողովրդին արժանի չէ»,-այսօր՝ հունիսի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Շարլ Ազնավուրի առաջարկին՝ «Քեզ համար Հայաստան» երգը դարձնել պետական օրհներգ, ասաց նկարիչ Հաղթանակ Շահումյանը:
Շահումյանի խոսքով՝ Շարլ Ազնավուրի նման հանճարեղ երաժիշտն ու հայը փաստորեն գոհ չէ ներկայիս օրհներգից. «Մեր նախորդ հիմնի նկատմամբ իր կարծիքը բասացական է: Մենք մի անգամ սխալ ենք արել ու չարժէ երկրորդ անգամ այն կրկնել: Հիմնը պետք է հետագա սերունդների, ապրողների համար խորհուրդ ունենա»,-ընդգծեց նկարիչը:
Հաղթանակ Շահումյանը նկատում է, որ նոր երգեր գրելու կարիքը չկա, քանի որ մենք ունենք հիմնի համար շատ հարմար տարբերակներ. «Խաչատրյանի հիմնը շատ լավն է կամ թեկուզ «Հայաստան երկիր դրախտավայր» երգը: Մեր հիմնը միանշանակ թերի է»:
Մանրամասները՝ տեսանյութում: