19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2017

Պետության զարգացման երաշխիքը նրա քաղաքացու կայուն և ստեղծագործ աշխատանքն է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ  Հարգելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Աշխատանքի օրվա կապացկությամբ։  Այսօր մենք մեր զորակցության և երախտագիտության խոսքերն ենք հայտնում մերաշխատանքի վետերաններին, ում բազմամյա աշխատանքը տարիներ շարունակ   ուղղվածէ եղել ծաղկուն ու բարգավաճ երկիր կերտելուն: Ցանկացած հասարակության և  պետության զարգացման երաշխիքը նրա քաղաքացու կայուն և ստեղծագործ աշխատանքն է։ Մեր կառավարությունը որդեգրել էաշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածությամբ ապահովելուքաղաքականությունը, և այսօր,  պետական աջակցությամբ, անհատական կարիքիգնահատման հիման վրա,  մենք ամենատարբեր ծրագրերով վերապատրաստում ենք մերքաղաքացիներին և փորձում խթանել նրանց ինքնազբաղվածությունը։  Շարժվելով առաջ՝ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է աշխատանքային օրենսգրքիարամատական փոփոխություններ և վստահ եմ, որ այդ փոփոխությունները կարվեն՝ ինպաստ աշխատողների իրավունքների պաշտպանության և ճկուն աշխատանքայինհարաբերությունների ձևավորման։  Խնդիրներն ու անելիքները շատ են, սակայն մենք չպետք է ընկրկենք դժվարությունների առջև և պետք է հնարավոր բոլոր միջոցներով փորձենք գտնել մեր երկրում աշխատանքով բարիք ստեղծելու, սեփական գիտելիքները խորացնելու, ունակությունները մշտապես զարգացնելու արդյունավետ ուղին:  Մեկ անգամ ևս շնորհավորում եմ  Աշխատանքի  օրվա կապակցությամբ և մաղթում Ձեզ ևՁեր ընտանիքներին ամուր առողջություն, երջանկություն, բարեկեցություն, մեր երկրին՝խաղաղություն և առաջընթաց։

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Ապրիլի 30-ին և լույս մայիսի 1-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 420 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում […]

Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախընտրած թեկնածուն Տարոն Մարգարյանն է

Աֆղանստանի պատերազմի վետերանների միությունը` ի դեմս ՀՀ ԱԺ պատգամավոր, միության նախագահ Արմեն Մխիթարյանի հանդես է եկել հայտարարությամբ` Երեւան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններում ողջունելով Հայաստանի հանրապետական կուսակցության մասնակցությունը: Հայտարարության մեջ նշված է, որ միության` Երեւանի քաղաքապետի նախընտրած թեկնածուն Տարոն Մարգարյանն է, քանի որ նա առավելագույնս տիրապետում է քաղաքի խնդիրներին եւ ունի դրանք լուծելու բավարար փորձառություն: Միության […]

«Չի նշանակում, որ դու եկար, պիտի հաջորդ օրը սարքվի ասֆալտը» (տեսանյութ)

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը համարում է, որ Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին էլ արդեն պարզ է, թե որ ուժն է մեծամասնություն ունենալու: Ըստ նրա` իշխող կուսակցության թիմը լրիվ պատրաստ է ընտրություններին, նա սկսել է պատրաստվել վերջին ընտրություններից հետո: «Եթե շրջեք, կտեսնեք, որ ՀՀԿ-ի նախընտրական շտաբներ բոլոր համայնքներում կան Երևանի, իսկ «Ելքն» ու «Երկիր Ծիրանին» […]

Որդու դիակը տեսնելուց հետո. մահացել է Քյարամ Սլոյանի հայրը

«Մահացել է ՀՀ Հայերի եւ Եզիդիների հերոս Քյարամ Սլոյանի հայրը»,-ֆեյսբուքի իր էջում գրառել է սփյուռքահայ ազատամարտիկ Շահե Աճեմյանը: «Բոլորս կհասկանանք որդեկորույս ծնողքի ցավը, բայց երբեք չենք զգա այդ սրտի կրակն ու մորմոքը… :(»,-հավելել է ազատամարտիկը: Նշենք, որ ապրիլի 28-ին Քյարմ Սլոյանը կդառնար 21 տարեկան: Նրա ծննդյան օրը՝ Քյլաշ Սլոյանը արդեն իրեն վատ է զգացել: Հարազատները […]

Երևանում նշվել է Ջազի միջազգային օրը

Երևանն արդեն վեցերորդ տարին անընդմեջ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, միանալով աշխարհի տարբեր քաղաքներին, Ջազի միջազգային օրը նշում է բացօթյա մեծ համերգով: Կասկադ համալիրի հարակից տարածքում կազմակերպված հերթական բացօթյա համերգը մեկտեղել էր ջազի հազարավոր սիրահարների: Հայկական ու համաշխարհային լավագույն ջազային ստեղծագործություններով հագեցած համերգային ծրագիրն ունկնդրել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Համերգի ընթացքում ելույթ են ունեցել […]

Այսօր աշխատավորների միջազգային տոնն է

Այսօր՝ մայիսի 1-ին, աշխարհի շատ ու շատ երկրներում նշվում է Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը: Տոնը նշվում է աշխարհի 142 երկրում: Առաջին անգամ տոնը նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բեգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայւոմ, Նորվեգիայում և մի շարք այլ երկրներում: Դրանից ավելի վաղ՝ 1886թ. ամերիկացի և կանդացի աշխատավորները ցույց  են կազմակերպել՝ աշխատանքիյին գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով: Չիկագոյում ցույցը ցրելու […]

Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի.գնդապետ Եսայան/տեսանյութ/

«Մեր հակառակորդը ամեն ինչի ունակ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանը, ասաց «Վետերանների միավորում» ՀԿ նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը: Գնդապետը նշում է ՝ մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի, քանի որ լայնածաված պատերազմը սարերի հետևում չէ: Մանրամասները՝ տեսանյութում:

Հայաստանի և Շվեյցարիայի միջև քաղաքական երկխոսությունն ամրապնդվել է

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և դաշնային խորհրդական, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը ուղերձներ փոխանակեցին Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ քառորդ դարի ընթացքում երկու պետությունները ձևավորել են գերազանց հարաբերություններ և սերտ համագործակցություն հաստատել տարբեր ոլորտներում։ Հայաստանի արտգործնախարարն ընդգծում է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի