««Ելք»-ը իշխանական ազդցության ոլորտներում է»
««Ելք» ընդդիմադիր կեցված է ցույց տալիս, բայց ես դրանում վստահ չեմ: «Ելք»-ը իշխանական ազդցության ոլորտներում է: Եթե այդ դաշինքը յոթ տոկոսը հաղթահարել է, ուրեմն իշխանությունները դրան հավանություն են տվել: Միանշանակ, առանց իշխանության որոշման ոչ մի ուժ չէր կարող անցնել ԱԺ», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Վերջինս շեշտեց՝ ՀՀ-ում իշխանությունները լայն հնարավորություններ ունեն, ուստի իշխանությունն ինքն է ձևավորում իշխանական թևն էլ, ընդդիմադիրն էլ:
«Նախորդ անգամ էլ էր այդպես: Իսկ նրանք, ովքեր դուրս մնացին, չմտան ԱԺ, չի նշանակում, որ նրանք անընդունելի էին իշխանությունների համար, պարզապես, իշխանությունը այս անգամ որոշեց անել այսպես: Ինչ է, կարծում եք, ՀՅԴ-ին ընտրե՞լ են, որ խորհրդարան է մտել: Բոլորովին: Պարզապես իշխանությունը իր ճաշակով ընդդիմություն է ձևավորում: Իսկ Վենետիկի հանձնաժողովը այս մասին գիտի», – նշեց Սոս Գիմիշյանը: