ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ Հարգելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Աշխատանքի օրվա կապացկությամբ։ Այսօր մենք մեր զորակցության և երախտագիտության խոսքերն ենք հայտնում մերաշխատանքի վետերաններին, ում բազմամյա աշխատանքը տարիներ շարունակ ուղղվածէ եղել ծաղկուն ու բարգավաճ երկիր կերտելուն: Ցանկացած հասարակության և պետության զարգացման երաշխիքը նրա քաղաքացու կայուն և ստեղծագործ աշխատանքն է։ Մեր կառավարությունը որդեգրել էաշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածությամբ ապահովելուքաղաքականությունը, և այսօր, պետական աջակցությամբ, անհատական կարիքիգնահատման հիման վրա, մենք ամենատարբեր ծրագրերով վերապատրաստում ենք մերքաղաքացիներին և փորձում խթանել նրանց ինքնազբաղվածությունը։ Շարժվելով առաջ՝ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է աշխատանքային օրենսգրքիարամատական փոփոխություններ և վստահ եմ, որ այդ փոփոխությունները կարվեն՝ ինպաստ աշխատողների իրավունքների պաշտպանության և ճկուն աշխատանքայինհարաբերությունների ձևավորման։ Խնդիրներն ու անելիքները շատ են, սակայն մենք չպետք է ընկրկենք դժվարությունների առջև և պետք է հնարավոր բոլոր միջոցներով փորձենք գտնել մեր երկրում աշխատանքով բարիք ստեղծելու, սեփական գիտելիքները խորացնելու, ունակությունները մշտապես զարգացնելու արդյունավետ ուղին: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Աշխատանքի օրվա կապակցությամբ և մաղթում Ձեզ ևՁեր ընտանիքներին ամուր առողջություն, երջանկություն, բարեկեցություն, մեր երկրին՝խաղաղություն և առաջընթաց։