03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2017

«Մեր թիմը մի՛շտ է եղել հոգածության կարիք ունեցող մեր համաքաղաքացիների կողքին». Տարոն Մարգարյանը Նորք-Մարաշի բնակիչների հետ հանդիպմանը

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել Նորք-Մարաշ  վարչական շրջանի բնակիչների հետ: Առանձնակի կարևորելով սոցիալական ու առողջապահական նշանակության ծրագրերի կյանքի կոչումը՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ վերջին տարին զգալի աշխատանքներ են տարվել այդ ծրագրերի մատուցումն ու հասցեականությունն ապահովելու ուղղությամբ: […]

ԵԿՄ Նոր Նորքի տարածքային բաժանմունքում բացվել է Արցախյան ազատամարտին նվիրված Փառքի սրահ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի հետ միասին ներկա է գտնվել ՀՀ երկրապահ կամավորականների միության Նոր Նորքի տարածքային բաժանմունքի Փառքի սրահի հանդիսավոր բացման արարողությանը, որը նվիրված է Արցախյան ազատամարտին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է սրահում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Առանձնակի կարևորելով Փառքի սրահի ստեղծումը՝ միջոցառման մասնակիցները նկատել են, որ այն կարևոր դերակատարում […]

Քարոզարշավը թափ է հավաքում

«Երկիր Ծիրանի» կուսակցության Երեւանի ավագանու թեկնածուներն ու քարոզչական խմբերն այսօր շրջել եւ քարոզչությունն իրականացրել են Երեւանի Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն եւ Շենգավիթ վարչական շրջաններում: Ավելի քան վեցժամյա քարոզչության ընթացքում բաժանվեցին շուրջ երեք հազար բուկլետ, փակցվեցին բազմաթիվ պաստառներ, քաղաքացիներին  բարձրախոսներով իրազեկեցին Զարուհի Փոստանջյանի` երեւանցիներին ուղղված ԿՈՉԻ, կուսակցության ծրագրային դրույթների ու կարգախոսների վերաբերյալ:  «Երկիր Ծիրանի»-ի Ավագանու թեկնածուներին ու քարոզչական […]

Սա մարդկային արժանապատվության տոն է

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ: Մայիսի 1-ին աշխարհի աշխատավորներն ավանդաբար նշում են իրենց տոնը և փառաբանում ազնիվ գործը: Սա, հիրավի, մարդկային արժանապատվության տոն է: Խաղաղ աշխատանքը, արդար վաստակը և փոխադարձ հարգանքը հավերժական արժեքներ են, որոնք հազարամյակների ընթացքում ձևավորված հարուստ ավանդույթների շնորհիվ իրենց հաստատուն տեղն […]

Քաղաքացի է կորել

Ապրիլի 30-ին, ժամը 09:23-ին որոնողական աշխատանքներ իրականացնելու համար դեպքի վայր են մեկնել Արարատի մարզի Արարատի, Արտաշատի, Մասիսի և Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Որոնողական աշխատանքները շարունակվել են Նորամարգ գյուղի 17-րդ փողոցի վերջնամասում գտնվող ջրատարի սկզբնամասից՝ Արաքս գետի ափամերձ հատվածներով՝ մինչև Երասխ գյուղի վերջնամաս: Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք: *** Ապրիլի 28-ին, […]

Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում հանդիսավորությամբ բացվել է Հայաստանի ազգային հերոսի կիսանդրին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, պաշտոնատար այլ անձանց, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ընտանիքի անդամների ու հարազատների, Թաթուլի զինակից ընկերների ու բազմաթիվ բնակիչների հետ միասին ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոսի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը: Մինչ այդ ներկաները նախ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ազատամարտի նահատակների հիշատակին, ծաղիկներ խոնարհել այգում ամփոփված […]

Հայկական ջազն իր ուրույն տեղն ունի համաշխարհային երաժշտաշխարհում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ջազի միջազգային օրվա առթիվ  Հարգարժան ջազմեններ, ջազային ստեղծագործությունների հեղինակներ և ջազային երաժշտարվեստի երկրպագուներ, աշխարհի երկրների մեծ մասը ապրիլի 30-ը նշում է որպես Ջազի միջազգային օր: Երաժշտական այս ոճը իր ուրույն տեղն ունի Երևանում ու երևանցիների համար, և այն դարձել է նաև մարդկանց միջև խաղաղությանը, միասնությանն ու երկխոսությանը նպաստող ուժ: […]

Կարեն Կարապետյանը ցավակցել է

 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել  Ղրղզստանի վարչապետ  Սոորոնբայ Ժեենբեկովին՝  Ղրղզստանի Օշի գյուղում տեղի ունեցած սողանքի հետ կապված, որի  հետևանքով   տասնյակ մարդկային  զոհեր են եղել: Հեռագրում մասնավորապես ասված է․ «Մեր  աջակցությունն  ենք հայտնում  Ձեզ և  մեր անկեղծ  ցավակցությունն ու վշտակցությունը    հայտնում  զոհվածների  ընտանիքներին  նաև  արագ  ապաքինում ենք   մաղթում վիրավորներին»։     

Սողանք Ղրղզստանի գյուղերից մեկում․ զոհերից 9-ը երեխաներ են /տեսանյութ/

Ղրղզստանի գյուղերից մեկում հսկայական սողանք է տեղի ունեցել, որի հետեւանքով 24 հոգի մահացել է։ ԵրկրիԱԻՆ-ի տվյալներով՝  սողանքը գրանցվել է Օշ շրջանի Այույու գյուղում։ Այն ծածկել է 11 տուն։ Նախնական տվյալներով՝ սողանքի տակ է մնացել վեց ընտանիք՝ 24 հոգի, որոնցից 9-ը երեխաներ են։ ԱԻՆ-ը չի բացառում երկրորդ սողանքի հնարավորությունը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված