20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2017

Դա կախված է նաև Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներից. Փաշինյան

«Դա կախված է նաև Երևանի քաղաքապետի ընտրությունների արդյունքներից, որովհետև ինչպես ասել եմ` այս ընտրությունները մենք կարևորում ենք ոչ միայն Երևանի քաղաքապետարանի իմաստով, այլև կարևորում ենք նրանով, որ մեր ընտրությամբ ՀՀԿ-ի միահեծան իշխանությանը հակակշիռ կստեղծվի ոչ միայն Երևանի մասշտաբով, այլև ամբողջ հանրապետության»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե արդյոք կարողանալու են, լինելով փոքրամասնություն, ՀՀԿ-ին ստիպել զիջումների գնալ խորհրդարանում, […]

«Ուզում ենք խորհրդային տարիները ետ գան» /տեսանյութ/

 Մայիսի 1-ին ՝  աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առիթով Կոմունիստական կուսակցվությունն այսօր տոնական քայլերթ էր կազմակերպել:  Քայլերթին մասնակցում էին ինչպես  տարեց քաղաքացիները, այնպես էլ աշակերտները:   Քաղաքացիներից մեկը Henaran.am-ի հետ զրույցում ասաց՝ շատ կուզենար, որ  խորհրդային տարիները  վերադառնային, քանի որ այն ժամանակ աշխատանք կար, մարդիկ կարողանում էին ապել, իսկ այսօր նույնիսկ գոյատևելն է դժվար: Մանրամասները՝ տեսանյութում:

The Wall Street Journal-ն անդրադարձել է «Խոստումը» ֆիլմի պրեմիերային

Ամերիկահայ անվանի գործարար և բարերար Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ իրականություն դարձած «Խոստում»-ը ֆիլմն այս տարի թողարկված ամենաթանկարժեք ֆիլմերի ցանկում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆիլմին անդրադարձել է The Wall Street Journal պարբերականը՝ նշելով, որ Հոլիվուդում այսօր հայտնի  գրքի կամ հեռուստանախագծի  սցենարի բացակայության պայմաններում  բարդ է նման ֆիլմ արտադրել առանց բարերարի: «Քըրքորյանը մեկն է հայկական ծագում ունեցող […]

Գարնան ու աշխատանքի տոն․ ինչպես են Ռուսաստանում տոնում մայիսի 1-ը /տեսանյութ/

Ռուսաստանում առանձնակի շուքով է նշվում Աշխատավորների տոնը՝ մայիսի 1-ը։ Այս տարի էլ բացառություն չէ։ Այսօր Խաբարովսկում 34 հազար մարդ է դուրս եկել մայիսմեկյան շքերթի։ Նույն պատկերն է Ռուսաստանի գրեթե բոլոր քաղաքներում։ Մանրամասները՝ տեսանյութում

«էն Չակորի կինոյի միջի մարդիկ ենք դարձել»

Այսօր «Երկիր ծիրանի» կուսակցությունը  քարոզարշավի ընթացքում Երևանցիներին կոչ էր անում ընբտրել հենց այս քաղաքական ուժին՝ առաջթաց տեսնելու համար:  Քաղաքացիբներից մեկը դժգոհեց՝ ինչքան աշխատում են, օգուտ չկա. կյանքի որակը չի բարելավվում: «Ով ա տեսել, որ ջահել աղջիկ  էրեխեն առավոտից իրիկուն աշխատի երկու հազար դրամի համար: Հիմիկվա երիտասարդները ոչ մի բանից չեն հասկանում. առավոտից իրիկուն աշխատում են: […]

Սահմանադրական դատարան դիմելն անիմաստ գործողություն է, եթե չունես իշխանություն

«Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության առաջին գործողություններից մեկը լինելու է ընտրակաշառքների հարցով հանրապետության դպրոցի տնօրենների ապօրինի գործողությունների հարցով քննիչ կամ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը. «Ռ-էվոլյուցիա» հաղորդման ժամանակ հայտարարել է Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:  Ինչ վերաբերում է  Սահմանադրական դատարան չդիմելուն, ապա նա նշեց, որ ինքը և՛ մեծամասնական, և՛ համամասնական ընտրակարգով Սահմանադրական դատարան դիմելու փորձ […]

Ավտովթար Իսակովի պողոտայում․ վիրավորների վիճակը ծանր է

Ապրիլի 30-ին, ժամը 22:48-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Mercedes G500 մակնիշի 15 RR 300 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի […]

Իրենք ի՞նչ են կարողանում անել, որ ծրագիրն էլ գտնեին. Փաշինյանը` Տարոն Մարգարյանին (տեսանյութ)

Հայաստանում աշխատատեղերի ստեղծման խնդիրը չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ արտադրական, արդյունաբերական տնտեսություն չստեղծվի. այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ելք» դաշինքի` Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Վերջինս նշեց, որ այսօր Երևանում պատմամշակութային արժեքներ են վերականգնվում, իսկ իրենք իշխանության գալու դեպքում դա թույլ չեն տալու, նաև նպաստելու են, որ Երևանը օղակապատվի կանաչ գոտիով: Ըստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի