Ելքի վիզա կամ կլոր կնիք. ի՞նչ ժամկետում է իրականացվում
ԻՐԱԶԵԿՈՒՄ
ԻՆՉ ԺԱՄԿԵՏՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄԸ (հանրության մոտ ընդունված է անվանել ելքի վիզա կամ կլոր կնիք)
ՀՀ ոստիկանության պետի 2008 թվականի օգոստոսի 15-ի թիվ 12-Ն հրամանի համաձայն, եթե ներկայացված փաստաթղթերը պատշաճ են, ապա օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշումը կատարվում է անձնագրի տիրոջ` հետախուզման մեջ չգտնվելը պարզելուց հետո անմիջապես:
Նշված գործողությունը մերժվում է, եթե անձը գտնվում է հետախուզման մեջ:
__________________________________________________
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԸՆԴՈՒՆԵԼ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Եթե քաղաքացու կողմից ներկայացված փաստաթղթերը ամբողջական են, նա որպես պարտապան ԴԱՀԿ ծառայության կողմից չի գտնվում հետախուզման մեջ և անձնագրային ծառայության կողմից օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշումը առաջրկվում է կատարել դիմելուց հետո հաջորդ օրը, քաղաքացին իրավունք ունի պահանջելու գրավոր հիմնավորում և բողոքարկել վերադասության կարգով:
Մնացական Բիչախչյանն է պարզբանել ֆեյսբուքյան էջում: