07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Իրենք ի՞նչ են կարողանում անել, որ ծրագիրն էլ գտնեին. Փաշինյանը` Տարոն Մարգարյանին (տեսանյութ)

Հայաստանում աշխատատեղերի ստեղծման խնդիրը չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ արտադրական, արդյունաբերական տնտեսություն չստեղծվի. այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ելք» դաշինքի` Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս նշեց, որ այսօր Երևանում պատմամշակութային արժեքներ են վերականգնվում, իսկ իրենք իշխանության գալու դեպքում դա թույլ չեն տալու, նաև նպաստելու են, որ Երևանը օղակապատվի կանաչ գոտիով: Ըստ նրա` նաև Երևանի կենտրոնում ավտակայանատեղիի կարիք կա:

Դիտարկմանը, թե Երևանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասում է, որ չի կարողանում գտնել «Ելքի» ծրագիրը, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Տենց է աշխատում Տարոն Մարգարյանը, դա Տարոն Մարգարյանի թիմի անաշխատունակության մասին է խոսում»: Հարցին, թե ինքը ծանոթ է ՀՀԿ-ի ու Տարոն Մարգարյանի ծրագրին, նա ասաց. «Ես ծանոթ եմ նրանց արածներին այն ծրագրերին, որ նախատեսել էին իրականացնել և չեն իրականացրել»: Ըստ պատգամավորի` իմաստ չունի ծանոթ լինել մի ծրագրի, որը երբեք կյանքի չի գալիս:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ