14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Տեղի է ունեցել «Արցախ» հայրենակցական միության համաժողովը

Նախօրեին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Արցախ» հայրենակցական միության համաժողովը, որին ներկա էին միության 200  ներկայացուցիչներ` միության նախագահ Վարուժան Գրիգորյանի գլխավորությամբ:

Համաժողովին ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը,  ՀՀ ԱԺ պատգամավորներ:

Համաժողովի ընթացքում քննարկվեցին Երևան քաղաքին առնչվող հարցեր, ներկայացվեցին պետական հոգածության նշանակության խնդիրներն ու անելիքները:

Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի, բարձրացված խնդիրների և առաջարկությունների վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ փոխնախագահ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Երևան քաղաքում իրականացվելիք բարեփոխումներին և  հետագա քաղաքականությանը վերաբերող հարցերին:

Միության անդամները  հարցուպատասխանի ձեւաչափում ներկայացրին Երեւանի զարգացման իրենց ծրագրերը:

Ավարտին միության նախագահ Վարուժան Գրիգորյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով կոչ է արվում Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում աջակցել Հայաստանի հանրապետական կուսակցությանը և  Տարոն Մարգարյանին :

IMG_6159 IMG_6155

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ