26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պետության զարգացման երաշխիքը նրա քաղաքացու կայուն և ստեղծագործ աշխատանքն է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ 

Հարգելի հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Աշխատանքի օրվա կապացկությամբ։ 
Այսօր մենք մեր զորակցության և երախտագիտության խոսքերն ենք հայտնում մերաշխատանքի վետերաններին, ում բազմամյա աշխատանքը տարիներ շարունակ   ուղղվածէ եղել ծաղկուն ու բարգավաճ երկիր կերտելուն:

Ցանկացած հասարակության և  պետության զարգացման երաշխիքը նրա քաղաքացու կայուն և ստեղծագործ աշխատանքն է։ Մեր կառավարությունը որդեգրել էաշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածությամբ ապահովելուքաղաքականությունը, և այսօր,  պետական աջակցությամբ, անհատական կարիքիգնահատման հիման վրա,  մենք ամենատարբեր ծրագրերով վերապատրաստում ենք մերքաղաքացիներին և փորձում խթանել նրանց ինքնազբաղվածությունը։ 

Շարժվելով առաջ՝ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է աշխատանքային օրենսգրքիարամատական փոփոխություններ և վստահ եմ, որ այդ փոփոխությունները կարվեն՝ ինպաստ աշխատողների իրավունքների պաշտպանության և ճկուն աշխատանքայինհարաբերությունների ձևավորման։ 

Խնդիրներն ու անելիքները շատ են, սակայն մենք չպետք է ընկրկենք դժվարությունների առջև և պետք է հնարավոր բոլոր միջոցներով փորձենք գտնել մեր երկրում աշխատանքով բարիք ստեղծելու, սեփական գիտելիքները խորացնելու, ունակությունները մշտապես զարգացնելու արդյունավետ ուղին: 

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ  Աշխատանքի  օրվա կապակցությամբ և մաղթում Ձեզ ևՁեր ընտանիքներին ամուր առողջություն, երջանկություն, բարեկեցություն, մեր երկրին՝խաղաղություն և առաջընթաց։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ