Առաջին անգամ է խոչընդոտվել թուրքական լոլիկի ներմուծումը.ֆերմեր
«Կառավարությունն՝ ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի, ամեն ինչ արեց, որ Թուրքիայից Հայաստան լոլիկ չներկրվի: Այսօր տեղական արտադրողը կարողանում է իր արտադրանքն իրացնել»,-այսօր՝ մայիսի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ֆերմեր Վարուժան Խոդեդանյանը:
Ֆերմերի խոսքով՝ վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամն է, որ խոչընդոտվել է թուրքական լոլիկի ներմուծումը Հայաստան:
«95 տոկոսը տեղական լոլիկ ու վարունգ է հիմա շոկայում: Տեղական ջերմոցները 100 տոկսով աշխատում են: Թուրքական լոլիկի ներկրումները դադարեցնելուց հետո մենք կարողանում ենք մեր ապրանքն ինքնարժեքից՝ 100-150 դրամից ավել վաճառել»,- հայտնել է Վարուժան Խոդեդանյանը:
Ֆերմերի խոսքով՝ իրացման խնդիրը մնում է չլուծված. «Մտել ենք ԵԱՏՄ ու առաջ չենք գնում, էլ Գյուղնախարարություն պահելու իմաստը ո՞րն է: Եթե Գյուղնախարարությունը մեր կողքին չէ, ուրեմն՝ կարող են էդ նախարարությունը փակել և տեղը կոմիտե բացել»:
Ֆերմեր Արմեն Սիմոնյանն էլ նշում է, որ հայկական լոլիկներում օգտակար նյութերը երկու անգամ ավելին են թուրքականից: