Այսօր աշխատավորների միջազգային տոնն է
Այսօր՝ մայիսի 1-ին, աշխարհի շատ ու շատ երկրներում նշվում է Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը: Տոնը նշվում է աշխարհի 142 երկրում:
Առաջին անգամ տոնը նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բեգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայւոմ, Նորվեգիայում և մի շարք այլ երկրներում:
Դրանից ավելի վաղ՝ 1886թ. ամերիկացի և կանդացի աշխատավորները ցույց են կազմակերպել՝ աշխատանքիյին գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով: Չիկագոյում ցույցը ցրելու հետևանքով մահացել էր 8 ոստիկան և 4 ցուցարար, տասնյակ մարդիկ տուժել էին:
1889թ. Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոսնգրեսը ի հիշատակ Չիկագոյի դեպքերի՝ որոշում ընդունեց մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին:
Հայաստանում մայիսի 1-ը ոչ աշխատանքային օր է։