21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Քարոզարշավը թափ է հավաքում

«Երկիր Ծիրանի» կուսակցության Երեւանի ավագանու թեկնածուներն ու քարոզչական խմբերն այսօր շրջել եւ քարոզչությունն իրականացրել են Երեւանի Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն եւ Շենգավիթ վարչական շրջաններում:

Ավելի քան վեցժամյա քարոզչության ընթացքում բաժանվեցին շուրջ երեք հազար բուկլետ, փակցվեցին բազմաթիվ պաստառներ, քաղաքացիներին  բարձրախոսներով իրազեկեցին Զարուհի Փոստանջյանի` երեւանցիներին ուղղված ԿՈՉԻ, կուսակցության ծրագրային դրույթների ու կարգախոսների վերաբերյալ:  «Երկիր Ծիրանի»-ի Ավագանու թեկնածուներին ու քարոզչական խմբերին իրենց համակրանքն արտահայտող քաղաքացիների թիվն ու նրանց սպասումներն օրեցօր ավելանում են:

Հարյուր հազարավոր երեւանցիներ այսօր նաեւ իրազեկվեցին Երեանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի եւ «Երկիր Ծիրանի» կուսակցության կողմից մայիսի 12-ին, ժամը 18:00-ին անցկացվելիք համերգ-հանրահավաքի մասին (որտեղ ելույթ կունենա Ռուբեն Հախվերդյանը), ինչից հետո կանցկացվի երթ:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ