06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 29, 2017

Ֆիլիպիններում մարտերի ժամանակ 103 մարդ է զոհվել

Ֆիլիպիններում Մարավիում «Իսլամական պետության»  ահաբեկիչների և տեղի կառավարական ուժերի միջև մարտեր են սկսվել դեռ մայիսի 23-ին: Մարտերի ժամանակ 103 մարդ է զոհվել. հայտնում CNN-ը: Ֆիլիպինների կառավարական ուժերից հայտնում են, որ ոչնչացվել է 61 ահաբեկիչ:  

Պատերազմ է /տեսանյութ/

Ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, ռեժիսոր Զեփյուռ Սարդարյանը իր մեջ զգաց սահմանին լինելու  և առաջնագծում զինվորի կողքին մարտնչելու պատրաստակամություն: Զեփյուռն էլ զինվոր դարձավ ու առաջնագծում մնաց 41 օր: Այսօր Զեփյուռ Սարդարյանը հիշելու շատ բան ունի: «Պատերազմը արդեն 25 տարի է շարունակվում է և քանի դեռ մատղաշ կյանքեր ենք […]

Ով կփոխարինի Դավիթ Հարությունյանին

Կառավարությունում Դավիթ Հարությունյանին կփոխարինի Վահե Ստեփանյանը։ Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պարտականությունները ժամանակավորապես կդրվի Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանի վրա։

«Հյուսիս-հարավ» ու հայ-չինարեն բառարան

Նախորդ տարվա  հունիսից մեկնարկել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ (18,7 կմ) և Լանջիկ-Գյումրի (27,5 կմ) ճանապարհահատվածների շինարարական աշխատանքները: Այս հատվածում աշխատանքները կազմակերպելու համար  Մարալիկ քաղաքի մոտ  փոքր թաղամաս  հիմնվեց,  որտեղ ապրում են շինարարաները: Նշենք, որ նրանց մեծ մասը  չինացիներ են, ճանապարահաշինարարների ղեկավարները` ևս:        Լանջիկ գյուղի մոտ […]

Պաշտոնանկություն

ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասում ժամկետային երեք զինծառայողների ջրահեղձման դեպքից հետո զորամասի պաշտոնատար անձինք ենթարկվել են տույժի, եղել է նաև  պաշտոնանկություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը. փոխանցում է panorama.am-ը: Նրա խոսքերով՝ պաշտոնից հեռացվել են զորամասի հրամանատարն ու երկու տեղակալները, իսկ մի շարք զինծառայողներ […]

Մեսսին չորրորդ անգամ արժանացավ «Ոսկե խաղակոշիկին»

Եվրոպական առաջնությունների 2016/17թթ. մրցաշրջանի լավագույն ռմբարկու է ճանաչվել  «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին. նա Պրիմերայում  37 գոլի հեղինակ է դարձել: Երկրորդ տեղը զբաղեցրեց Լիսաբոնի «Սպորտինգի» հոլանդացի հարձակվող Բաս Դոստը, իսկ որրորդ տեղտ զբաղեցրեց եռյակը եզրափակեց Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 25 գոլով բաժանեց 10-13-րդ տեղերը: 29-ամյա Մեսսին արդեն […]

Առաջարկվում է ԱԺ աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը բարձրացնել

Ազգային ժողովի Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը քննարկում է Կառավարության կազմում առաջարկվող կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ նախագիծը: Արդարադատության փոխնախարար, հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ առաջարկվում է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը դարձնել հայեցողական, այսինքն` հանել նախարարի պաշտոնը: Փոխնախարարը հայտնեց, որ այդ պաշտոնն զբաղեցնողի աշխատավարձի գործակիցն առաջրկվում է թողնել նույնը: Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ, ԱԺ աշխատակազմի նախկին […]

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերի թիվը նվազել է

2017թ-ի 4 ամիսների ընթացքում հանրապետությունում երեխաների նկատմամբ գրանցվել է 59 բռնության դեպք. այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Նրա խոսքով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 71 դեպք: Անցած չորս ամիսներին գրանցվել է սեռական բռնության 24 դեպք՝ նախորդ տարվա 34-ի փոխարեն:  Ընտանեկան բռնության դեպքերը եղել […]

Հայտնի են Կաննի փառատոնի հաղթողները

Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնը կայացել է երեկ: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, այս տարվա մրցութային ծրագրում 19 ժապավեն է մասնակցում: «Ոսկե արմավենի» մրցանակի դափնեկիրը շվեդ ռեժիսոր Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմն է ճանաչվել:  Տղամարդու լավագույն դերի համար մրցանակի է արժանացել ամերիկացի Խոակին Ֆենիքսը: Լավագույն դերասանուհի կոչմանն է արժանացել Դիանա Կրյուգերը: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի