Արմեն Երիցյանը հետմահու պարգևատրվել է
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախկին նախարար, երջանկահիշատակ Արմեն Երիցյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանանով: Արմեն Երիցյանը պարգևատրվել է երկարամյա անբասիր ծառայության, Հայաստանում փրկարար ծառայության զարգացման և կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի և անմնացորդ նվիրումի համար: