Մայիսի 30-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: ԱԳՆ հաղորդմամբ, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին կընդունի Հանրապետության նախագահը։ Մայիսի 30-ին կկայանան Հայաստանի արտգործնախարարի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի բանակցությունները, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը:
Նախագահ Սերժ Սարգսյանը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ է նշանակել։ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը` նախագահը որոշել է՝ Միքայել Սողոմոնյանին նշանակել Հայաuտանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:
Հետայսու մեր ազգի պարտության ու համախմբվածության բացակայության խորհրդանիշներից մեկը համարում եմ Վաշինգտոնի սրտում գտնվող այս պատմական շենքը։ Սպիտակ տանից երեք րոպե քայլելուց հետո հայտնվում ես այստեղ՝ Վաշինգտոնի Ազգային բանկի շենքի մոտ։ Հիանալի ճարտարապետական գլուխգործոց, որում պետք է լիներ Հայոց ցեղասպանության թանգարանը․․․ Այդպես էր հայտարարվում տասնամյակներ շարունակ։ Սակայն համայնքի ներկայացուցիչների միջև տասնյակ տարիներ ձգված դատական վեճերի […]
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը ակնկալիքներ չունի մայիսի 31-ին Վարչական դատարանի հրապարակելիք դատական ակտից ու մտադիր է վերցնել ընտրությունների պաշտոնական արդյունքներով հասանելիք ավագանու հինգ մանդատները: Մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական տվյալների համաձայն, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ստացել էր քվեների շուրջ 7.5 տոկոսը, մրցակից ուժերը՝ իշխող Հանրապետականը և «Ելք» դաշինքը, ստացել էին համապատասխանաբար՝ քվեների 69.5 և 20.4 […]
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 29-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակության անդամներին: Արա Բաբլոյանը ողջունել է ՌԱԿ պատվիրակության անդամներին ՀՀ Ազգային ժողովում եւ ներկայացրել իր գործընկերներին՝ Էդուարդ Շարմազանովին եւ Վահրամ Բաղդասարյանին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ՌԱԿ-ի կողմից Հայաստանում եւ Սփյուռքում իրականացվող նախաձեռնություններն ու ծրագրերը անուրանալի […]
«Իշխանության մեջ արդեն գնում են սարսափելի վերդասավորումներ»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանը: «Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտից հետո էլ Սերժ Սարգսյանը պահելու է վերահսկման բոլոր մեխանիզմները, որովհետև մենք տեսնում ենք այդ միտումը, ուրիշ բան է, թե այդ վերահսկողության լծակները նա դեպի ուր կուղղի»,-նկատեց նա: Ըստ Անուշ Սեդրակյանի`մենք տեսնում ենք […]
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ առաջին փոխնախագահ Ալեքսանդր Միշարինին և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Սերգեյ Վալկոյին: Զրուցակիցներն անդրադարձել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությանը, 2016 թվականի արդյունքներին և առաջիկա ծրագրերին: Ալեքսանդր Միշարինը նշել է, որ հավարատարմագրային կառավարման պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի հետ կապված, իրականացվել են, արձանագրվել է ուղևորափոխադրումների 4 […]
Բրյուս Ուիլկինսոնը Հայաստան է ժամանել Ավրորա մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով։ Նա ղեկավարում է Նյու Յորքում հիմնված, արդեն 105 տարի գործունեություն ծավալող Կաթոլիկ բժշկական խորհուրդը (CMMB), որը վերջին 25 տարվա ընթացքում Հայաստան Արցախ հիմնադրամին է նվիրաբերել ավելի քան 100 մլն դոլարի դեղորայք և բժշկական պարագաներ։ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը նրա հետ ունեցած հանդիպման ընթացքում […]