26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Տրամադրված ենք զարգացնելու հայկական դեղերի արտադրությունը

Բրյուս Ուիլկինսոնը Հայաստան է ժամանել Ավրորա մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով։ Նա ղեկավարում է Նյու Յորքում հիմնված, արդեն 105 տարի գործունեություն ծավալող Կաթոլիկ բժշկական խորհուրդը (CMMB), որը վերջին 25 տարվա ընթացքում Հայաստան Արցախ հիմնադրամին է նվիրաբերել ավելի քան 100 մլն դոլարի դեղորայք և բժշկական պարագաներ։  

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը նրա հետ ունեցած հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին շարունակաբար ցուցաբերած մարդասիրական օգնության համար։

Խոսելով Հայաստանից և Ավրորա մրցանակաբաշխությունից ստացած իր տպավորությունների մասին`  Բրյուս Ուիլկինսոնը նշել է.  «Առաջին անգամ լինելով Հայաստանում, տպավորված եմ Ավրորայի` աշխարհին ձեր պատմությանն ու մշակույթին ծանոթացնելու, ինչպես նաև մարդասիրության կոչ հղելու առաքելությամբ»։

 Լևոն Ալթունյանը հայ ժողովրդի, երկրի բարձրագույն  ղեկավարության և վարչապետի անունից շնորհակալություն է հայտնել Բրյուս Ուիլկինսոնին Հայաստանի բժշկական կարիքները հոգալուն ուղղված առատաձեռն և շարունակական աջակցության համար։

«Մենք ոչ միայն բարեփոխումներ ենք իրականացնում առողջապահության ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով, այլև տրամադրված ենք զարգացնելու հայկական դեղերի արտադրությունը»,-ասել է նախարարի պաշտոնակատարը` ակնկալելով Կաթոլիկ բժշկական խորհրդի և անձամբ պարոն Ուիլկինսոնի աջակցությունն  այդ ուղղությամբ։

Բրյուս Ուիլկինսոնը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանում տեղական դեղարտադրության առաջընթացին։

Լևոն Ալթունյանը  Նյու Յորքի Կաթոլիկ բժշկական խորհրդի նախագահ Բրյուս Ուիլկինսոնին է հանձնել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Շնորհակալագիրը առողջապահության բնագավառում իրականացրած զգալի նվիրատվության, Հայաստանի Հանրապետության բժշկական կարիքները հոգալուն ուղղված շարունակական աջակցության համար։

Բրյուս Ուիլկինսոնը պարգևատրվել է նաև ՀՀ առողջապահության նախարարության Հուշամեդալով։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ