«Երկիր Ծիրանի»-ի հայտարարությունը
Սիրելի հայրենակիցներ, 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակմամբ հայ ժողովուրդն ազդարարեց ողջ աշխարհին, որ իրեն չեն կոտրել Հայրենի բնօրրանում մարդկության աչքի առջեւ տեղի ունեցած արհավիրքները` Ցեղասպանությունն ու Հայրենազրկումը, միլիոնավոր զավակների սպանությունն ու տարագրումը, համաշխարհային քաղաքակրթության արժեքներից հայկական գանձանակի մեծամասամբ ոչնչացումը: Մայիսյան գոյամարտերում հայ ժողովրդի հերոս զավակները` կին եւ այր, տարեց եւ մանուկ, իրենց […]