26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչպես կարող ես երկխոսել Աստծո հետ

«Ոչ ոք հին գինին նոր տիկերի մեջ չի լցնի, այլապես նոր գինին կպայթեցնի հին տիկերը և պատճառ կդառնա, որ թե՛ գինին թափվի և թե՛ տիկերը փչանան» (Ղուկաս 5:37)

Հիսուս գիտեր, որ Իր նոր ավետիսը հակադրվելու էր պահպանողական հրեաների հին կարծրատիպերին։ Օրենքն իրենց համար ամեն ինչ էր և ցանկացած նոր մոտեցում, ոչ միայն սխալ էր, այլ՝ մեղք։ Քրիստոս ցանկանում էր ասել, որ այն ինչ Ինքն ուսուցանում է, չի կարող ապրել հին պատկերացումների ու կարծրացած ձևապաշտության պայմաններում։ Մարդը պետք է փոխվի, որպեսզի կարողանա փոխել աշխարհը։

Քրիստոս կյանքի ու արժեքների նոր մոտեցումներ բերեց։ Միշտ էլ նորը դժվարությամբ է ընդունվում։ Հստակ ճշմարտություն է, որպեսզի չլինես այնպիսին, ինչպիսին հիմա ես, ուրեմն պետք է անցնես այն ճանապարհով, որով երբեք չես քայլել։

Հոգևոր կյանքում սխալ կարծիք է հաստատված, որ պահպանողականությանը դեմ են նոր բացահայտումներն ու նոր մոտեցումները։ Լինել հավատացյալ չի նշանակում, որ պետք է մերժենք նոր բացահայտումները։ Ամեն օր պետք է քրիստոնյան բացահայտումներ անի, հակառակ դեպքում հավատքը կյանք չունի։ Սակայն այդ նոր բացահայտումներն ընդունելու համար նախ պետք է մեր հոգին, միտքն ու սիրտը նորոգվեն։

Օրինակ՝ մարդկանց հետ շփվելիս, եթե գիտես նրանց խոցելի կողմերն ու դժվարություններն, ապա այդ դեպքում նրանց հետ հեշտ է երկխոսության մեջ մտնել։ Աստծո հետ այդպես չէ, Աստված չունի տկարություններ։ Որպեսզի Աստծո հետ երկխոսության մեջ մտնես, պետք է Աստծուն ամեն օր քո մեջ բացահայտես նորովի։

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ