06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 29, 2017

«Բանտերը լցրել են անմեղներով». Դատապարտյալի նյարդերը տեղի տվեցին /տեսանյութ/

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց թմրանյութի արտանետման գործով 12  տարի 3 ամսով դատապարտված Հովհաննես Չոլախյանի գործը: Նշենք, որ  4 տարի առաջ Հովհաննես Չոլախյանը դատապարտվել է 12  տարի 3 ամիս ազատազրկման:  Չոլախյանը պնդում է, որ ինքը դատապարտվել է մեկ ուրիշի կատարած հանցագործության համար: Նրա հավաստմամբ ոմն Անդրոն թմրանյութ էր մատակարարել կալանավոր Արթուր Գևորգյանին: Մեզ հետ […]

Իմ պաշտոնավարման ընթացքում 56 հաստիք է կրճատվել

«Եթե հիշողությունս չի դավաճանում, առաջին աշխատակազմի ղեկավար-նախարարը եղել է դեռ Անդրանիկ Մարգարյանի կառավարության ժամանակ, Դավիթ Հարությունյանից առաջ էլ է դա եղել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ Պետական-իրավական ու Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը` պատասխանելով դիտարկմանը, թե այդ պաշտոնը ստեղծվել էր ներկայումս Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի համար: Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Արա […]

Արթուր Ալեքսանյանն ու Նազիկ Ավդալյանը հանդիպել են վիրավոր զինվորներին

Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանը մայիսի 28-ին «Հերացի» N1 հիվանդանոցային համալիրի բակում հանդիպել են վիրավոր զինվորներին՝ միասին նշելու Հայաստանի առաջին հանրապետության օրը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Հայ մարզիկները զրուցել են զինվորների հետ, պատասխանել նրանց հարցերին։ Օլիմպիական չեմպիոնը կարևորել է նման հանդիպումները և վերականգնողական […]

Համայնքային մանկապարտեզների շուրջ 6000 աշխատակիցները ևս կընդգրկվեն առողջապահական ապահովագրության փաթեթում

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին, աշխատակազմի հանրակրթության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է սկսել նախապատրաստական աշխատանքներ՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների աշխատակիցներին ևս առողջապահական ապահովագրության փաթեթներով ապահովելու ուղղությամբ: «Արդեն իսկ սկսեք համապատասխան աշխատանքները, որ մեր բոլոր համայնքային ծառայողների ու քաղաքապետարանի ենթակայության որոշ կազմակերպությունների աշխատակիցների նման համայնքային […]

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին

Մայիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Արա Բաբլոյանը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, կարեւորել է միջխորհրդարանական կապերի, հատկապես պատգամավորական բարեկամական խմբերի դերը երկկողմ հարաբերություննների զարգացման գործում: ՀՀ ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը եւ մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները […]

Ոչինչ չի կարող քեզ կանգնեցնել, եթե

Սուրբ Գիրքն ասում է, աչք չի տեսել, ականջ չի լսել ու մարդու սիրտը չի ընկել այն, ինչ որ Աստված պատրաստեց իրեն սիրողների համար (1. Կթ. 2:9): Առատ պտղաբերության սերմ է տրված մեզ՝ բարի գործերով աճեցնելու համար: Ոչ մի չար ուժ, ոչ մի մարդ, ոչ աղքատությունը, ոչ էլ նեղությունը չի կարող այն կանգնեցնել, եթե դուք այդ […]

Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է վերականգնողական բուժում ստացող ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորների հետ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվա տոնի կապակցությամբ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն, հունա-հռոմեական ոճիըմբիշ Արթուր Ալեքսանյանի և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանի հետ այցելել է «Հերացի» № 1 հիվանդանոցային համալիր, որտեղ վերականգնողական բուժում են ստանում ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորները: Ջերմ և անբռնազբոս զրույցի […]

Մայիսի 30-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 30-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը և կրթության ոլորտի  փորձագետ Սերոբ Խաչատրյանը: ԹԵՄԱ՝ դպրոցների օպտիմալացման հիմնախնդիրները Հայաստանում:

Քննարկվում է շարժակազմը 2 նոր էլէկտրագնացքով համալրելու հնարավորությունը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մայիսի 29-ին ընդունեց հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲ ընկերության առաջին փոխնախագահ Ալեքսանդր Միշարինին և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյին: Նախարարը, ողջունելով հյուրերին, ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է լսել ընկերության բոլոր առաջարկությունները և աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցի շուրջ: Ալեքսանդր Միշարինն իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի