29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին

Մայիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային:

Արա Բաբլոյանը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, կարեւորել է միջխորհրդարանական կապերի, հատկապես պատգամավորական բարեկամական խմբերի դերը երկկողմ հարաբերություննների զարգացման գործում:

ՀՀ ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը եւ մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար՝ այս քայլը համարելով  աշխարհում արդարության եւս մեկ հաղթանակ:

Այս համատեքստում Արա Բաբլոյանը նշել է. «Հպարտ եմ, որ իմ ժողովուրդը, վերապրելով Ցեղասպանությունը, տարիներ շարունակ չունենալով պետականություն, կարողացել է ստեղծել ժողովրդավարական եւ կայուն պետություն, որն այսօր օգնում է այլոց հաղթահարել իրենց առջեւ ծառացած նմանատիպ խնդիրները»:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանն ընթանում են տարբեր ճանապարհներով. մենք ընտրել ենք ժողովրդավարության ուղին, իսկ Ադրբեջանը, հակառակը, գնալով թուլացնում է ժողովրդավարությունը:

Պետր Միկիսկան ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ  Արա Բաբլոյանին է փոխանցել Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի եւ Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի շնորհավորագրերը:

Դեսպան Միկիսկան անդրադարձել է հայ-չեխական հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի զարգացմանը եւ վերահաստատել Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահի՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահին ուղղված Չեխիա այցելելու հրավերը :

Պետր Միկիսկան կարեւորել է փոխայցերի, ուսանողների եւ բժիշկների փոխանակման ծրագրերի դերը երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման գործում:

Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում սահմանադրական փոփոխություններին, կառավարման խորհրդարանական համակարգի առավելություններին, նոր խորհրդարանում ընդդիմության գործունեությանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ