Ավտովթար Երևան-Արտաշատ ավտոճանապարհին. կան տուժածներ
Մայիսի 28-ին, ժամը 15:07-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի 17-րդ կմ-ին «Mercedes C200» մակնիշի 34 AL 161 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1991 թ. ծնված Դ. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհային ցուցանակին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևոր՝ 1995 թ. ծնված Ս. Խ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով նույնպես հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: