05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանը կես միլիոն դոլար է հատկացնում Գաբալայի չգործող ՌՏԿ-ի համար

Ադրբեջանի Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի (ՌՏԿ) պահպանման համար երկրի 2016թ. պետական բյուջեով հատկացվել է շուջ 760 հազար մանաթ (մոտ 480 հազար ԱՄՆ դոլար):

Կայանը, սակայն, չի գործում դեռ 2013 թվականից: Այս մասին հայտնում է ադրբեջանական Modern.az լրատվական գործակալությունը: 

Նշվում է, որ կայանի տարածքի, տեխնիկայի և գույքի պահպանման համար Ադրբեջանի գույքային հարցերով պետական կոմիտեին է փոխանցվել 759,4 հազար մանաթ:

Մինչ 2012 թ. դեկտեմբերի 10-ը կայանը շահագործում էին Ռուսաստանի զինված ուժերը՝ տարեկան վճարելով 7 մլն դոլար: Սակայն նոր պայմանագրի քննարկման ժամանակ Ադրբեջանը Ռուսաստանից տարեկան 300 մլն դոլար էր պահանջել, ինչին ռուսական կողմը չի համաձայնել, հաղորդում է razm.info-ին: 

2013 թվականի կեսերին Ռուսաստանն Ադրբեջանին է հանձնել կայանն ու հեռացրել իր անձնակազմն այնտեղից: Դրանից հետո ռադիոտեղորոշման կայանը դուրս է բերվել ադրբեջանական զինուժի շահագործումից և դադարեցրել իր գործունեությունը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ