26 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերի թիվը նվազել է

2017թ-ի 4 ամիսների ընթացքում հանրապետությունում երեխաների նկատմամբ գրանցվել է 59 բռնության դեպք. այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Նրա խոսքով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 71 դեպք: Անցած չորս ամիսներին գրանցվել է սեռական բռնության 24 դեպք՝ նախորդ տարվա 34-ի փոխարեն:  Ընտանեկան բռնության դեպքերը եղել են 4-ը՝ նախորդ տարվա 4-ի դիմաց: 

 Նելլի Դուրյանը նշեց, որ դպրոցներում և հարակից տարածքներում դպրոցական տեսուչների  կատարած աշխատանքի շնորհիվ անցած չորս ամիսների ընթացքում որևէ դեպք չի արձանագրվել:

Ոստիկանության պաշտոնյան, անդրադառնալով  ընտանեկան բռնություններին, նշեց, որ հասարակության մեծ մասը տեղյակ է, թե ինչ է ընտանեկան բռնությունը և, ըստ այդմ, ահազանգերի թիվն աճում է:

«Ավելի շատ են հաղորդում դեպքերի մասին»,-ասաց նա:

ՀՕՖ-ի Երեխաների աջակցման կենտրոն հիմնադրամի սոցիալական աշխատող Մարգարիտա Տեր-Հովհաննիսյանն էլ հավելեց, որ կենտրոնի փորձառությունը ցույց է տալիս, որ մասնագետները դժվարանում են երեխաների բռնությունը կանխող խնդիրը լուծել, երբ այնքան է խորացել, որ ծնողներն անուշադրության են մատնում:

Մարգարիտա Տեր-Հովհաննիսյանը նշեց, թե այս պահին իրենց կենտրոնն ունի 17 երեխա, որոնց համար լուծումներ գտնելը դժվարացել է, մինչդեռ կանխարգելման դեպքում ամեն բան ավելի հեշտ կլիներ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ