17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Առաջարկվում է ԱԺ աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը բարձրացնել

Ազգային ժողովի Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը քննարկում է Կառավարության կազմում առաջարկվող կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ նախագիծը: Արդարադատության փոխնախարար, հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ առաջարկվում է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը դարձնել հայեցողական, այսինքն` հանել նախարարի պաշտոնը: Փոխնախարարը հայտնեց, որ այդ պաշտոնն զբաղեցնողի աշխատավարձի գործակիցն առաջրկվում է թողնել նույնը:

Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Հրայր Թովմասյանը ներկայացրեց իր առաջարկը` նույն գործակիցը սահմանել նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի համար: Արթուր Հովհաննիսյանը համաձայնեց այս առաջարկի հետ, նշեց, որ բյուջեով դա սահմանված չէ, բայց խոսքը 132 հազար դրամի մասին է, դրույքաչափը պետք է 10-ից դառնա 12:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ