«Զենք տվեք՝ կկոտորեն իրար…». Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով նիստին
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործի դատական քննությունը: Դատարանը հասել է տուժողների իրավահաջորդների հարցաքննությանը: Նախագահողը տեղեկացրեց, որ Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանի իրավահաջորդները դատարանին դիմում են գրել՝ տեղեկացնելով, որ չեն ցանկանում դատարան ներկայանալ ու դատարանում հարցաքննվել, խնդրում են իրենց նախաքննական ցուցմունքները […]