13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 26, 2017

Թույլ չենք տա, որ նեղացնեն. քաղաքագետը կոչ ունի դպրոցի տնօրեններին (տեսանյութ)

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին շատ է զարմացրել, որ դպրոցների տնօրենները, ովքեր, ըստ ձայնագրությունների ձայներ են հավաքում ՀՀԿ-ի համար ընտրությունների քարոզարշավի ժամանակ, դատի են տվել Դանիել Իոանիսյանին: «Անթույլատրելի է քաղաքական ճնշում գործադրել հասարակական սեկտորի վրա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա, ապա հավելեց, որ այդ տնօրեններնը հրաժարական են տալու: «Մենք թույլ չենք տա, որ Դանիել Իոանիսյանին նեղացնեն, դա բացառվում […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Եվրոպական միության հատուկ ներկայացուցչին

Ապրիլի 26-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Զրուցակիցները քննարկեցին ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը: Շեշտվեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում նախորդ տարի կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: Հանդիպմանն […]

Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի երկկողմանի երթևեկությունը կվերականգնվի մայիսի 25-ին (Տեսանյութ)

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ապրիլի 26-ին այցելեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 1-ի Երևան – Արտաշատ ճանապարհահատված, որտեղ ընթացքի մեջ է կամուրջների և ուղեանցերի շինարարությունը: Ներկայում կամուրջներին հարող հատվածներում երթևեկությունը միակողմանի փակ է կամ կազմակերպված է շրջանցող ուղիներով: Նախարարը կանգ  առավ յուրաքանչյուր կամրջի մոտ, ծանոթացավ կատարվող աշխատանքին, ճշգրտեց ժամկետները: […]

Մենք մեծամասնություն ենք կազմելու. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ասում է, որ ընտրողներն իրենց նկատմամբ բավական ջերմ վերաբերմունք են ցուցաբերում: Այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Երևանը վաղուց արդեն այն դրախտային քաղաքը չէ, մարդիկ բավական շատ ու մեծ դժվարություններով են այստեղ ապրում: «Պետք է մաքրել Երևանը, մաքրել անարդարությունից, կոռուպցիայից»,-նկատեց նա: Հարցին, թե մեծամասնություն չունենալու դեպքում […]

Թուրքերը դեռ կխնդրեն. Լոսանջելոսում «թեժ» է /ֆոտո/

Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված քայլերթ է եղել, որին, մասնակցել են  տասնյակ հազարավոր մարդիկ: Քայլերթին մասնակցել է նաև Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ԱՄՆ-ում «Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի փոխնախագահ Հարութ Բոգարյանը նշեց, որ այս տարի առաջին անգամ քայլերթին՝ միասին են մասնակցել հայկական երկու մոտոցիկլետիստների ակումբները: «Չեք պատկերացնի […]

Բացահայտվել է Հրազդան քաղաքի բնակչուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է 2014թ. դեկտեմբերի 29-ին Հրազդան քաղաքի բնակչուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը: Մեկ անձ կալանավորվել է։ Նախնական քննության տվյալներով՝ 2014թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքում՝ իր շենքի մուտքի մոտ, հարձակման է ենթարկվել բնակչուհի Հ.Սաֆարյանը:  Առերևույթ հանցագործություն կատարած անձինք բռնության […]

Ծիծեռնակաբերդում մեկնարկել է ծաղկահավաքը

Ծիծեռնակաբերդում այսօր մեկնարկեց  արդեն ավանդական դարձած «ծաղկահավաքը»: Հուշահամալիրում դրված ծաղիկները հավաքվում են, այնուհետև ցողունն անջատվում է ծաղկաթերթից: Ծաղկաթերթերից թուղթ է պատրաստվում, իսկ ցողուններից  պատրաստվում է մի նյութ, որը խառվում են պարարտանյութին: Միջոցառման հեղինակը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն է (FPWC)։ Ծաղկահավաքին  մասնակցում են հասարակական, միջազգային, պետական կառույցենրի ներկայացուցիչներ, կամավորներ:   

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի